Մայիսյան 13-րդ հավաք

Այս տարի Մայիսյան 13-րդ հավաքի իմ առաջին նախագիծը եղավ «Հայ ժամանակակից գրողներ»։ Նախագծի ընթացքում կարդացինք Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքներից, քննարկեցինք, վերլուծեցինք, տեղադրեցինք մեր բլոգներում և մայիսի 15-ին կլոր սեղան ունեցանք ավագ դպրոցի ընթերցասրահում։ Հանդիպմանը մասնակցեցին հայոց լեզվի այլ ուսուցիչներ, սովորողներ։ Քննարկման ընթացքում մենք ներկայացրեցինք մեր պատմվածքները, կարծիքները և հարց ու պատասխանի տեսքով ամփոփեցինք քննարկումը։ Քննարկումն անցավ արդյունավետ։ Ահա իմ նյութը՝ «Երկվորյակների արևը»։ Մայիսի 16-ին նույնպես մասնակցեցինք քննարկման, բայց այս անգամ թեման «Ճամփորդությունը՝ սովորողի անընդհատ զարգացման գործիք» էր։ Քննարկման ընթացքում բոլորը ներկայացրեցին իրենց կարծիքները ճամփորդության մասին։ Գրեթե բոլորը` նաև ես համաձայն էին այն մտքին, որ ճամփորդության ընթացքում սովորողը զարգանում է, փոխում է իր աշխարհայացքը, շատ ընկերներ ձեռք բերում և ծանոթանում շատ մարդկանց հետ։ Մայիսի 17-ին «Երևան 2800» նախագծի ընթացքում փոքր խմբով գնացինք Աջափնյակ համայնք և այցելեցինք տարբեր դպրոցներ, տեսանք այդ շրջանի կանաչապատ տարածքները և արձանները։ Այցելեցինք 5-6 դպրոց, բոլոր դպրոցներում մեզ ջերմ ընդունեցին, միայն մի դպրոցում թույլ չտվեցին։ Այդ օրը ես ևս մեկ անգամ հասկացա, որ մեր դպրոցից լավը չկա։ Մայիսի 18-ին «Կրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում Գյումրիից մի մեծ խումբ սովորողներ իրենց ուսուցչի հետ եկան մեր դպրոց։ Մենք դիմավորեցինք նրանց, շրջեցինք դպրոցով՝ դասասենյակներով, լաբարատորիաներով, մարզական ակումբներով։ Այնուհետև մասնակցեցինք Հայ֊վրացական տոնախմբությանը, այցելեցինք Արևելյան դպրոց։ Եվ իհարկե վերջում մասնակցեցինք մեդիաուրբաթին։ Եվ մայիսի 19-ին մեզ ամենահետաքրքիր և ուրախ տրամադրությունով լի օրն էր սպասվում։ «Ջանգյուլում կամ Համբարձման տոն» նախագծի ընթացքում մի խումբ սովորողներով տիկին Ելենայի ուղեկցությամբ ճանապարհ ընկանք դեպի Ծաղկեվանք։ Ուրախ տրամադրությամբ հասանք և սկսեցինք մեր քայլքը։ Պարելով, երգելով բարձրանում էինք և վերջապես հոգնած հասանք վանքը։ Վանքի ներսում պատարագ էր, այդքան ժանանակ չունեինք, որ ամբողջ ընթացքին մասնակցեինք, բայց ինչքան կարող էինք մասնակցեցինք։ Հետո Սուրբ Վառվառա կույսի արցունքներից ջուր վերցրեցինք և գնացինք ծաղիկ հավաքելու։ Շատ ծաղիկներ հավաքեցինք, նկարվեցինք այդ գեղեցիկ վայրում և շարժվեցինք Կարբիի ձոր։ Այնտեղ Քասախ ձորի ափին նստեցինք հանգստացանք, երգեցինք։ Մեզ սպասում էր Մուղնիի եկեղեցին։ Շտապեցինք եկեղեցի, բակում խաղեր խաղացինք և քանի որ արդեն ուշ էր վերադարձանք Երևան։ Այսքանը այս տարվա իմ Մայիսյան 13-րդ հավաքի մասին։

Գործնական քերականություն


Մայրենի լեզու, 7-8-րդ դասարան, էջ 150,  376, 377, 378,

 

  1. Նախադասությունն ընդարձակի՝ր ինչի՞ց կամ ինչո՞ւ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով։

    Ձայնը գլուխը գցած երգում է, որովհետև սիրում է ամբողջ օրը երգել:
    Եկել ես մեր քաղաքը, որպեսզի մեզ մոտ հյուր գաս:
    Նավաստին հայտնվեց նավամբարում, որպեսզի իր շորերը փոխի:
    Նա կարծես թե մի քիչ շփոթվեց, որովհետև այդ հարցի պատասխանը չգիտեր:

 

  1. Կետադրի՛ր

    Կա մի գյուղ՝ Դրմբոն, ճանապարհից հեռու:
    Ընկերներս գլխաբաց, չթե հասարակ շապիկով, երկու տղա, քայլում էին գետափով:
    Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ՝ Ավագի համար:
    Կարմիր շորերով աղջիկը, այդ բարձրահասակ երեխան. Հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
    Մենք՝ ես ու Ցոլակը մտանք բակ:
    Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
    Քամին`աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:
    Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
    Ամենավերին աստիճանի կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
    Ծառերից՝ հազարմայա կաղնիներից կանցնեսս ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
    Հովտի մեջ՝ հենց առվակի մոտ երկնագույն երերացող սյուն էր կանգնած:
    Վիթխարի ծառի տակ, նրա տախտականման արմատների մեջ, ինձ անծանոթ միջատների կույտ կար:
    Մեր տանն ապրելու ընթացքում՝ մանավանդ հիվանդանալուց հետո այդ սկյուռը մարդամոտ էր ու շփվող:
    Հաջորդ տարի՝ աշնան առաջին օրերին մեր գազանանոցը մի հյուր էլ ունեցավ աֆրիկյան ջունգլիներից:

 

  1. Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր։

    Պարզվու է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, որ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա է անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինրու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զըրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:
    Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններ են եղել: Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագտները ծխելու հարմարանքներ են գտել:
    Սենյակները ներկեիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ուխոնավ օդը չէն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:


  2. Տեքստը միայն պարզ նախադասություններով փոխադրի՛ր։

    Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենսանիների պաշտպանությաան վերաբերյալ նոր օրենք է ընդունվել: Ըստ այդ օրենքի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են: Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն: Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կորկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

 

Մայիսի 7-12

Գործնական քերականություն
Մայրենի լեզու, 7-8-րդ դասարան, էջ 151, 379, 380,

 

  1. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները մեկական նախադասություն դարձրո’ւ.

    «Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, որը գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չէ, որ հասկանում են «ալոն»: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, «ալո» նշանակում էր «լսում եմ»:

 

  1. Սխալները գտի՛ր։

ա) Ըստ կազմված խոսքի ՝կետադրությո’ւնը ճշտիր,

բ) Ըստ կետադրության՝ խո՛սքը ճշտիր։

Մի անգամ՝ ուշ երեկոյան Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա: Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,-հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորսը զարմացավ և հարցրեց, թե ինչու է նա աշխատում և ինչ էր անում ցերեկը: Աշակերտը պատասխանեց, որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան էլ ե՞ք աշխատում,-հարցրեց պրոֆեսորը:
-Այո՛, պրոֆեսոր,-հաստատեց աշակերտը, հայտնի գիտնականի շուիթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայվեց ու զայրացած հարցրեց.
-Իսկ ե՞րբ եք մտածում:

 

Մայիսի 14-19

Գործնական քերականություն
Մայրենի լեզու, 7-8-րդ դասարան, էջ 153, 382,383, 384

 

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքեր ավելացնելով։

    Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց.
    -Ես վաճառում եմ նոր երկնայի մարմնին անուն տալու իրավունքը:
    Իսկույնտ հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոտ Ռոտշիլդն էր: Միլիոնատերն ասաց.
    -Ես ցանկանում եմ, որ աստղակերպն անվանվի իմ կնոջ՝ Բետինայի անունով:

 

  1. Կետադրի՛ր

    Պլատոնի Ատլանտիդան՝ ամենազարմանալ ու հանելուկային լեգենդներից մեկը ավելի քան երկու հազար տարի հուզում է մարդկությանը: Երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր են ծավալվում Ատլանտիդայի` այդ առեղծվածային «երկրի» շուրջ, որտեղ հավանաբար պետք է փնտրել Արևելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները: Սակայն այդ հեռավոր անցյալում, Հին Եգիպտոսի պատմության առաջին շրջանից էլ 4-5 հազարամյակ առաջ ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում: Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է օվկիանոսների ստորջրյա խորությունները, նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից: Սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ խովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիորեն են թափանցում: Այնտեղ գլխավորն, իհարկե, դեռ առջևում է, չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են:
    Պլատոնը գրում է, որ Ատլանտիդայի մասին լսել է իր պապից՝ Կրիտիոսից, իսկ վերջինս՝ «իմաստունների իմաստուն»: Սոլոնից դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը, դեռևս մ.թ.ա. վեցերրորդ դարում: Սաիսի տաճարում պահպաված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին Հելլադայում չգիտեին կամ գուցե արդեն մոռացել էին: Այնտեղ եղել են գրառումներ նաև հզոր տերության՝ Ջիբլարթարի, նեղուց ատլանտների ու հին հելլեների միջև եղած պատերազմների, Ատլանտիդայի կործանման մասին:

 

  1. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններ՛ն ուղղիր։

    Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:
    Սրա հիման վրա կլինի:
    Մի լուրջ հակաճառություն ունեմ:
    Չափազանցացնում եք վտանգը:
    Խոսքը գնում է նրամասին:
    Ի՞նչ է հրաբուխը:
    Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
    Հաճելի տեսք չի:
    Հեռախոսը շքեղություն չէ:
    Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
    -Բանն ինչո՞ւմն է,-հարցրեց ոստիկանը:

«Հոգեհանգստի ձյունը» Հրաչյա Սարիբեկյան

Վերլուծություն

Պատմվածքում նկարագրությունները շատ էին, և երկար։ Ստիպված որոշ հատվածներ բաց թողնելով ես ուզում կարդալ: Բայց բացի դրանից, պատմվածքի մեջ կային նաև լավ տողեր։ Ընդհանուր առմամբ պատմվածքը վատը չէր, ինչ որ չափով հետաքրքիր էլ էր։ Բայց մի քիչ տխուր էր, չէի ուզի այդպես ավարտվեր։ Ավարտելուց հետո, կարծես ինչ-որ մի բան ստիպեր նորից վերընթերցել պատմվածքը։

 

 

Թագավորի նոր հագուստը

Շատ ու շատ տարիներ առաջ մի թագավոր կար։ Նա շատ էր սիրում նոր հագուստներ կրել,և իր գումարը ծաղսումեր միայն հագուստի վրա։Նա չէր սիրում թատրոնը, և այգում զբոսնելը։ Մի անգամ նրա մոտ եկան երկու խաբեբաներ,ովքեր ձևացրեցին որ ջուլհակ են։ Իմանալով որ թագավորը հագուստներ շատ է սիրում, նրանք թագավորին առաջարկեցին կարել նրա համար մի հագուստ, որը գույնզգույն էր, և զարդարանքներ ով լի։Նրանք նաև նշում էին որ այն մարդը, ով չէր տեսնում այդ շորը, ուրեն նա կույր է, և հիմար։ Թագավորին հետաքրքրեց նրանց առաջարկը, նա շատ էր ուզում այդպիսի հագուստ ունենալ։ Խաբեբաները թագավորից գումարներ և ոսկե թելեր էին պահանջում, որպեսզի անցնեն աշխատանքին։ Նրանք երկու դազգահ բերեցին,և սկսեցին ձևացնել, որ իբրև աշխատում են։Թագաորը չէր համբերում տեսնել իր նոր հանդերձանքը։ Նա որոշեց ուղարկել իր ազնիվ նախարարին ջուլհակների մոտ։ Նախարարը երբ գնաց նրանց մոտ, նայեց դազգահին որին, և այդ պահին աչքերը չռեց։ Սկսեց մտածել.

– Ես ոչինչ չեմ տեսնում, այստեղ ոչինչ չկա։ Մի գուցե ես արժանի չեմ իմ պաշտոնին, կամ լավ չեմ տեսնում։Մտածելով այդ ամենը նախարարը արձագանքեց.

– Ինչ գեղեցիկ է, հուսով եմ թագավորին դուր կգա նոր հագուստը…։

Երբ Ջուլհակները վերջացրեցին իրենց գործը, թագավորը եկավ նրանց մոտ, որպեսզի տեսնի այդ հագուստը։ Նա նայեց դազգահին և ոչինչ չտեսավ։

<< Աստվա’ծ իմ, այստեղ ոչինչ չկա, ջուլհակները ասել էին որ << Այն մարդը, ով չէր տեսնում այդ հանդերձանքը, ուրեն նա կույր է, կամ հիմար>> Մի գուցե ես կուրացել եմ, այդ պատճառով էլ ո՞չինչ չեմ տեսնում։ Բայց թագաորը ջուլհակներին ուրիշ բան ասաց.

– Օ՜, ինչ գեղեցիկ հագուստ է։ Ասելով դա, որոշում է փորձել անտեսանելի հագուստը, և մասնակցել արարողությանը։ Երբ թագավորը, իր թիկնապահներով անցնում էր մարդկանց միջով, բոլորը նրան էին նայում։ Մարդկանց միջից ձայներ լսվեցի.

– Նա մերկ է,– բացականչում էր մի երեխա։

– Այ՛ո, նրա հագին ոչինչ չկա,– շարունակեց ինչ որ մեկը։ Թագավորը այդ պահին հասկացավ որ նրան խաբել են, և նրա հագին ոչինչ չկա։

Ապրիլի 25-28

 

Գործնական քերականություն

1. Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:
Կրիան և նապաստակը վիճեցին, թե ո՛վ է նրանցից ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար չկարողացան ոչինչ ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

2. Բարդ նախադասությունները կետադրի՛ր:
Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց՝ ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:
Երբ ծանոթ արտին հասավ՝ հենվեց հրացանին ու միտք արավ:
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել:
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր:
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ:
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը:
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց:
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը:
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից:
Մոլորված մարդը հանկարծ լսեց՝ հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ՝ ուր պիտի գնա:
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

3.Տեքստը վերականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:
Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

4. Միայն տրված բառերի արմատներն օգտագործելով՝ նոր բաղադրյալ բառեր կազմի՛ր:
ա) ագեվազ (կենգուրու), վազանց, կակղամորթ, թավամազ, թավշապատ,
բ) մեղսակիր, մարտունակ, արճճապատ, կցասայլ, հողածին, ատոմակայան:

5. Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:

Ապրիլի 16-23

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

Մի ժամանակ, ասենք թե` երեկ չէ առաջին օրը, կար-չկար մի մուկ կար: Դե, իրականում մկները շատ էին: Մկները միշտ էլ շատ են լինում.Եթե ուզես` կարող ես հաշվել:
Միայն Նյու Յորք քաղաքում ավելի շատ մուկ կա, քան մարդ, իսկ Նյու Յորքում, երևի լսած կլինես, ինը միլիոն մարդ է ապրում: Թե՞ Նյու Յորքում յոթ միլիոն էր, Տոկիոյում` ինը:

Ինչևէ, Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ, բայց անշուշտ նրանց վրա առանձնապես ուշադրություն դարձնող չկա` հեռու են աչքից:
Նյու Յորքում ամեն փողոց իր մկներն ունի: Ամեն շենք: Ամեն տուն: Ոչ ոք երբևէ չի կարողացել հասկանալ, թե որտեղից են նրանք գալիս, իհարկե, բացի գիտնականներից, դե գիտնականներն ամեն ինչ հասկանում են:
Բայց ի՞նչ կարևոր է, թե որտեղից են գալիս մկները: Կարևորն այն է, թե ինչպես են նրանք կոչում իրենց երեխաներին:
Ոչ մենք գիտենք և ոչ էլ` գիտությունը, բայց մի բան հաստատ է` մկները ընտանիք սիրող ժողովուրդ են, մկները բազմաթիվ երեխաներ են ունենում: Մկների երեխաները բավական արագ են մեծանում ու իրենք էլ են երեխաներ ունենում: Հենց այսպես էլ շատանում են մկները: Նրանք սփռված են աշխարհով մեկ ու դեռ մի բան էլ` այն կողմ: Մկները տղա ու աղջիկ են ծնվում. և սա ամենահրաշալի ձևն է:
Որոշ, շատ փոքրիկ բույսեր ու կենդանիներ կան, որ տղա ու աղջիկ չեն լինում: Նրանցից յուրաքանչյուրը կիսվում է. և այդպես էլ բազմանում են: Հենց նոր կիսվածն արդեն երկուս է: Այս երկու կեսերից ամեն մեկը նորից է կիսվում. այնպես որ արդեն դառնում են չորսը, և արդեն նա էլ այն տղան չէ, ու եթե ուզենաս էլ անուն տալ նրան, գործդ հեշտ չի լինի:
Եկեք ամենաառաջինին Ադամ կոչենք, քանի որ Աստվածաշնչում առաջին մարդ արարածն Ադամն էր, իսկ մյուս կեսին կոչենք Եվա, որովհետև Աստվածաշնչում Եվան երկրորդ մարդ արարածն էր ու նաև կին էր:
Նա շատ էր բարդ: Մտքեր ուներ գլխում, որոնց մասին երբեք չէր խոսում: Իսկ Ադամի խելքին ինչ փչեր, դուրս կտար: Նա ասում էր. «Արի քուն մտնենք, աշխարհի սկիզբն է»:
Եվ երբ Ադամը քնեց ծիրանու տակ, Եվան ուղեղի հետևի մասով մտածեց. «Ադամի զարթնելուն պես նրան հասուն ծիրան կտա, իսկ հետո ամեն ինչ կգնա իր հունով, նրանք կլինեն առաջին տղամարդն ու կինը, առաջին ամուսինն ու կինը, առաջին հայրն ու մայրը»:
Եթե Ադամը իմանար, թե ինչ է լինելու հասուն ծիրանն ուտելուց հետո, այդ մասին երկու անգամ կմտածեր: Իսկ ԼԱ՞ՎՆ էր այն:
Երբևէ քեզ համար մի լավ ծիրան քաղիր ու կեր, այն ժամանակ կիմանաս, թե որքան լավն էր Ադամի ծիրանը. միգուցե նրա վիշտն էլ հասկանաս:
Գարնան հասուն ծիրանը աշխարհի ամենագեղեցիկ ու նաև ամենահամեղ բաներից մեկն է:
Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Ծիրանի համը զգալու համար պետք է ծիրան ուտես: Ծիրանն ուրիշ է:
Նման չէ ոչ խնձորի, ոչ տանձի, ոչ դեղձի, ոչ խաղողի, ոչ թզի «, ոչ թթի, ոչ ելակի, ոչ բալի, ոչ սեխի, ոչ էլ ուտելու որևէ լավ բանի:
Սրանք բոլորն էլ հրաշալի համ ունեն, բայց ծիրանի համը ոչ մեկը չունի:
Մի ուրիշ բան էլ: Ծիրանի կենտրոնում, երբ ուտես, հրաշալի ողորկ կորիզ կգտնես: Այս կորիզի կեղևը շատ է կարծր, բայց կեղևի տակ սիրտ կա` նշի նման: Լավ, ուրեմն մուրճ կվերցնես, կկոտրես կորիզն ու ներսում կգտնես սիրտը, և անշուշտ, քանի որ այն նման է նուշի, կդնես բերանդ ու կսկսես ծամել, իսկ հետո, — օ, տղա, մի բան կկատարվի:
Ծիրանի կորիզը դառն է:
Այն դառն է, որովհետև Ադամի ցավերի մեծ մասն իր մեջ է առել և նույնիսկ այսքան տարի անց` դեռ դառն է:

Հիմա այն կեսը, որ Ադամն էր, նորից կիսվեց, մյուս կեսը, որ Եվան էր` նա էլ կիսվեց. բա հիմա ի՞նչ անուն տանք այս երկու նոր կեսերին:
Լավ, կարող ենք նրանց կոչել Կայեն և Աբել, այդպես էլ կանենք, այսպիսով` չորսը:
Իսկ հետո, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Կայենն ու Աբելը կիսվեն, այդ դեպքում իսկական գլխացավանք կդառնա ամեն մի նոր կեսին անուն մտածելը:
Ամբողջ ժամանակ այնքան երեխաներ են ծնվում. խեղճ մկներն այդքան անուն որտեղից գտնեն:
Բայց մի բան հաստատ է: Ծնված յուրաքանչյուր մուկ ծնված մուկ է և, անշուշտ, յուրաքանչյուր մուկ անձնավորություն է:
Մկան համար վատ բանը դեմ առ դեմ կատվին հանդիպելն է, նրան տեսնելն ու հոտ քաշելն է և այն վախի զգացումը, որ չի կարող փախչել նրանից:
Վախենալը շատ վատ բան է: Իսկ մկները միշտ էլ վախեցել են կատուներից: Իսկ այդ վախի հիմնական պատճառն այն է, որ չգիտես, թե ինչու, մեկ էլ կատվի խելքին մի բան կփչի, կառնի ու կուլ կտա: Սա աշխարհի ամենավայրենի բաներից է, որ կարող ես մեկին անել, բայց կատուներին միշտ էլ դուր է եկել մուկ բռնելն ու կուլ տալը:
Բայց կատվից վախենալուց ավելի վատ բան էլ կա: Օձի վախն է: Մկան համար աշխարհում ամենավատ տղան օձն է:
Իրականում օձը լավ տղա է: Այնքանով է լավ, որքան մյուս տղաները, բայց մկան համար էնքան էլ հաճելի չէ:
Այսպիսով «մի ժամանակ կար չկար մի մուկ կար:
Ապրում էր իր սեփական աշխարհում, իր բազմաթիվ եղբայրների ու քույրերի, կես եղբայրների ու կես քույրերի, քառորդ եղբայրների ու քառորդ քույրերի, բազմաթիվ ընկերների ու նաև մի քանի թշնամիների հետ, բայց մի օր մուկ բռնողը բռնեց նրան:
Այս տղան, որ բռնվել էր, անուն չուներ, բայց անձնավորություն էր: Հպարտ մուկ էր նա: Երբեմն` կոպիտ, իսկ մեկ-մեկ էլ կարող էր նույնիսկ կատաղել: Թեև անուն չուներ, բայց ՄՅՈՒՍ ՄԿՆԵՐԸ նրա մասին մտածում էին որպես Արտաշի: Թե ինչու` ոչ ոք չգիտեր: Բայց անունը ճիշտ նրա համար էր: Լավ, եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ, այդ դեպքում իմացիր, Արտաշը նման չէր մյուս մկներին: Նա հայ մուկ էր:
Բոլոր մկներին մի նպատակով էին բռնել: Նրանք գազանանոցի օձերի համար էին պետք£:
Մկներն այնքան ժամանակ չէին իմանում, թե ինչու են գազանանոցում, մինչև որ շատ էր ուշ լինում: Ոչ ոք չէր կարող հետ դառնալ ու պատմել մյուսներին:
Եվ, ի վերջո, մի երեկո մեր Արտաշ մկանը գցեցին գազանանոցի ամենագեղեցիկ օձի` Ռալֆի վանդակը: Անշուշտ, սա նրա գիտական անունը չէ, եթե գիտական անունն ես ուզում, ստիպված ես գիտնականներին դիմել:
Ռալֆը չորս ֆիթ երկարություն ուներ, դեղին, կարմիր ու սև նախշեր և, իրոք, իր տեսակի մեջ գազանանոցի ամենաօձ օձերից մեկն էր:
Այդ երեկո էլ, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, ժպտաց` սպասելով, թե մեր մուկը պիտի դողա, ծվծվա ու գութ հայցի, այնպես, ինչպես, միշտ արել են բոլոր մկները:
Հենց այդ ժամանակ, բոլորովին անսպասելի, Արտաշն ըմբռնեց ամեն ինչ, նա հասկացավ, թե ինչ է կատարվում, թե ինչ է կատարվել այն օրից, երբ բռնվել ու գազանանոց է բերվել, ու նրա ցասումը ելավ ափերից: Նա վիրավորված էր, այնքան վիրավորված, որ մոռացավ, որ ինքն էլ է մուկ մյուս մկների նման:
Նայեց օձին բացարձակ-մաքուր-հարյուր տոկոսանոց ատելությամբ, ատելությունից էլ ԱՌԱՎԵԼ` ցասումով:
Տեսնես օձն ու՞մ տեղն է դրել Արտաշին:
Արտաշն ուրիշ ծրագրեր ուներ: Օրինակ, նրան շատ էր հետաքրքրում բարձրությունը: Տեսնես բարձրությունն ինչքա՞ն է բարձր: Մարդու՞ց էլ է բարձր: Շատ էր ուզում այս ամենը հասկանալ ու էլի` վեց թե յոթ բաներ: Եվ ուրեմն նրան դուր չեկավ օձի ծրագիրը:
Արտաշն այնպիսի ուժով նետվեց Ռալֆի վրա, որ օձն ապշահար եղավ ու անակնկալից շունչը կտրվեց:
Իսկ հետո Արտաշը մի այնպիսի ուժով ցատկեց. ցատկեց բարձր, շատ բարձր, ինչպես չէր կարող ոչ մի մուկ:
Օձի վրա նետվելուն պես Արտաշը շրջվեց Ռալֆի գլխի կողմը, պրկեց չորս ոտքերն ու թրխկոցով ոստնեց ուղիղ Ռալֆի գլխին:
Այո, դա նվաստացուցիչ էր. Շըրը՜խկ:
Ո՞վ էր այդ խենթ մուկը: Թըրը՜խկ:
Իսկ միգուցե նա ամենևին էլ մուկ չէ՞ր: Շըրը՜խկ:
Միգուցե նա ուղղակի նման է մկա՞ն: Թըրը՜խկ:
Միգուցե նա օձերի ԻՍԿԱԿԱՆ թշնամին էր և շուտով պիտի ցույց տար, թե ինչպես կարող է աշխարհում ոչնչացնել ցանկացած օձի: Շըրը՜խկ:
Արտաշը ցատկեց ու նորից իջավ ուղիղ Ռալֆի գլխին, մի անգամ էլ: Թըրը՜խկ:
Եվ այսպիսի տասնինը ուժգին հարվածներ ուտելուց հետո Ռալֆը որոշեց, որ բավական է, և որ լավ կլինի հնարավորին չափ շուտ մի ապահով տեղ գցի իրեն:
Այդպես էլ արեց:
Պատահմամբ այս ամենը` սկզբից մինչև վերջ, տեսել էր գազանապահներից մեկը:
Նա պապանձվել էր, կարկամել, ապշել ու հիացել:
Մուկն իսկական կռիվ էր տվել օձի հետ` ազնիվ ու արդար կռիվ, ու հաղթել էր նրան:
ՈՒ գազանապահը հանեց Արտաշին օձի վանդակից ու դրեց մի հրաշալի վանդակում, որն իրենն էր լինելու:
Դրանից հետո Արտաշը ցուցադրվում էր գազանանոցի այցելուներին, բայց ոչ որպես մուկ:
Գազանանոցում մկներ չեն ցուցադրվում, ցուցադրվելու համար չափից ավելի են սովորական:
Ցուցադրվում էր ինքը` Արտաշը, մկների մեջ ամենատաղանդավորը:
Եվ, խնդրում եմ, թող որ այս պատմությունը դաս լինի ինչ-որ մեկի համար, գուցեև քեզ համար, ինչ իմանաս:

  • Քո կարծիքով, ո՞ րն է հեղինակի ասելիքը:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածը և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
  • Ո՞ րն է ստեղծագործության այլաբանական ասելիքը:
  • Արտահայտի՛ր դատողական վերաբերմունք:

 

1. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Գիտնականները փորձերով ապացուցել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ: – Գիտնականները ապացուցել են, որ աղավնիները ունեն հիանալի հիշողություն։
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց – կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից: – Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է։
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը: – Հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրությունը նրա հոգեկան վիճակն է արտահայտում:

2. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ – ընկերներով, հողով, քրոջով, ջրով։
Կարոտել – ծնողներին, ընկերներին, հողին, ջրին, արևին։
Սիրել – հողին, ծնողներին, ջրին, ընկերներին, արևին։
Մտաբերել – հողը, ջուրը, քրոջը, հայրենիքը, արևը։

3. Գրի՛ր տրված գույների, երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր. հետո բառարանով լրացրու):
Կապույտ –
 երկնագույն, կապտագույն, լուրթ, ծավի, մավի, ծովագույն, կապուտակ, կապտորակ, կապտաթույր, կապտաժեռ, կապտերանգ, կապուտկեկ, կապտավուն։
կարմիր – կարմրագույն, կարմրերանգ, կարմրագունակ, ալ, բոսոր, բոսորագույն, հրագույն, արնագույն, ատրագույն, բոցագույն, վարդագույն, վարդակարմիր, կափ-կարմիր, կաս-կարմիր, կարմրաճանդան, կարմրաշառայլ, կարմրավուն, որդան կարմիր։
կանաչ – կանանչ, կանաչագույն, կանաչերանգ, կանաչորակ, կանաչկեկ, կանաչավուն Iբաց), (բրբ.) կսա-կանաչ, կափ-կանաչ։
դեղին – դեղնագույն, խարտիշագույն, շիկագույն, դեղձանագույն, դեղնաթույր, դեղներանգ. դեղնորակ, դեղնավուն, դեղձան, շեկ, քումայթ, խարտյաշ, դալուկ, դալկանար, դալկուն
սպիտակ – ճերմակ, սպիտակագույն, ճերմակագույն, սպիտակաթույր, ճերմակաթույր, ճերմակորակ, սպիտակավուն, ճերմակավուն, ձյունագույն, ճերմակկապ։
սև – սևագույն, սևաթույր, սևորակ, սևավուն, սևաթորմի, սևաթուխ, սևահեղց, սևասև, թուխ, թխագույն, թխավուն, թխաթույր, թխատիպ, մրագույն, մթագույն, ածխագույն։
մոխարգույն – գորշ, գորշագույն, մողոշիկ, մրեժ։

Ուսումնական ապրիլ

Ապրիլի 3-7

Նախագծերով ուսուցման ստուգատես 

Գրականություն
Կարդալ Խ.Աբովյանի «Զանգվի» հատվածները

Հատված 1-ին
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի: Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով…
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:
Հատված 2-րդ
Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:
Ցնծա՛, զվարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճվեա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան:
Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից ուռճասցի՛ն, ծաղկեսցի՛ն. ընձյուղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարավորս, սերմանիս բյուրավորս՝ ի կերակուր իմ սերնդոց, ի ցնծություն իմ զավակաց, ի վայելչություն իմ ազանց դյուցազանց:
Հրազդա՛ն, գեղեցի՛կդ իմ Հրազդան:
Հատված 3-րդ
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:
Ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, քաղցրամոք ժպիտիվ ողջույն տվեց, քո համն առավ, քո ջուրը խմեց, քո ծաղիկներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ երկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, քերովբեական լեզվով գոչյաց.
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛:

Միսաք Մեծարենց —ուսումնական փաթեթ
Անգիր սովորել  «Սիրերգ» և «Աքասիրաներու շուքին տակ» բանաստեղծությունները:
Մեծարենց «Վերջաբան»վավերագրական ֆիլմ «Մեծարենց»«Ծիածան» շարքը
Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավո՛ր (7-10 նախադասությամբ) ներկայացրու՝ վերաբերմունք արտահայտելով:
Հոդված-«ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ ՄԸ»
Ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձի՛ր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Գործնական քերականություն

1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

1) Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.

-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը։

2) Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում:

 Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ տեսել է շատ գեղեցիկ փողոցներ,բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում:

3) Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետո այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:

«Շունն ու կատուն» (1886 թվական) Հ. Թումանյանն է գրել:
Ընկերը (ով 8 տարեկան էր) դռան ճեղքից երբեմն ներս էր մտցնում գլուխը:
Ժպտալով հեռացավ պատուհանից (որից գեղեցիկ տեսարան էր բացվում) ու նորից ձեռքն առավ գիրքը:
Պարտավոր ես արքայադստերը զվարճացնել (քանի որ արքայադուստրը շատ գեղեցիկ է), որ գլուխդ չթռչի, ու վերջ:
բ) վերաբերմունք արտահայտի,
«Շունն ու կատուն» (այդ բալլադը շատ հետաքրքիր է) Հ. Թումանյանն է գրել:
Ընկերը (նա ոչ ոքի դուր չէր գալիս) դռան ճեղքից երբեմն ներս էր մտցնում գլուխը:
Ժպտալով հեռացավ պատուհանից (նա բոլորի կողմից սիրված էր) ու նորից ձեռքն առավ գիրքը:
Պարտավոր ես արքայադստերը զվարճացնել (……), որ գլուխդ չթռչի, ու վերջ:

3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ:Փրկված ենք:

4..Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:

5. Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել: –
 Մարգարը նայեց ծովեզրի լեռնաշղթային։
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա: –Հեռու գարունքին․ ձյունաջրի առվակները գլորվում էին դեպի Քասախի ձորը․ Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար։
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա: – Տատի պատմությունը, վատ ազդեց երեխայի վրա։
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին: – Ամռան շոգին, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին։
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։ – Լուսնյակ գիշերներին, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշերին, լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:
Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:

7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

11.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուզն է տեսնում:

12.Գրի՛ր տրված գույների, երանգների անունները ( սկզբում իմացածդ բառերը գրի՛ր. հետո բառարանով լրացրու):
  Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխարգույն:

13.Երես  բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

14. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
  Գիտնականը փորձում էր հասկանալ:
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր:

15.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
  Առավոտից  իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
—  Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

16.Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

17. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

18.Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես՝

Այս պատմությունն պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

19.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:

Օրինակ՝  մթնկա- մթն (մութն)- կա- 2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի- ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1 ածանց:
Դժկամություն- դժ-կամ (ք)- ություն- 1 արմատ և 2 ածանց:

ա) ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, դիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ,
բ) մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմակարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ,
գ) բառարանային, անմություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ ( ապաշնորհ գրող), գրականություն:

20. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր:  Այնպե՛ս արա, որ ստացված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելիս մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցներն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո (դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

21.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
  Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները Հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքնեայի զոհ չդառնան:

22Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

23. Նախադասությունները կետադրի՛ր:

Ադամ շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներիշց վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

24. Միայն տրված բառերի արմատներն օգտագործելով՝ նոր բաղադրյալ բառեր կազմի՛ր:
  ա) ագեվազ (կենգուրու), վազանց, կակղամորթ, թավամազ, թավշապատ,
բ) մեղսակիր, մարտունակ, արճճապատ, կցասայլ, հողածին, ատոմակայան:

25.Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Հայրենագիտական ճամփորդություններ

Ապրիլ-մայիս
Նախագիծ «Աբովյանի հետքերով»
Նախագիծ — «Ճանաչենք Հայաստանը»

1. Սահյանական —Եռօրյա ճամփորդություն Սյունիք (Սահյան-Բակունց)
2.Չարենցին հյուր Երկիր Նաիրիում
Չարենցյան օրերի ամփոփում Կարսում (եռօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)

Կրթական ծրագրերի տարածման և փոխանակման նախագծեր
Լոր գյուղի, Վերիշենի և Գորիսի դպրոցներ, Կարսի լիցեյ

Սիրո օրենքը (փոխադրություն)

Վրաստանի Հերակլ արքան արդեն երեք տարի է ինչ պալատական երաժշտին Սայաթ-Նովայի Նովաին վտարել էր արքունիքից։ Բայց արքան կարոտում էր Սայաթ-Նովայի երգերին և գեղեցիկ խոսքերին։ Մի օր էլ չդիմանալով թիկնապահին ուղարկեց Սայաթ-Նովային փնտրելու։ Վերջինս թիկնապահը նրան գտավ Թիֆլիսի փողոցներից մեկում։ Հարմար պահ գտավ, մոտեցավ, ողջագուրվեց և ասաց.

– Սայա՛թ, արքան քեզ պալատ է կանչում։ Սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար, քեզ թագադրություն է շնորհել։

Սայաթ-Նովան մի պահ լռեց։ Հավանաբար հիշեց բոլոր դառնությունները, հոգում բորբոքվեց հին վիրավորանքը, և տխուր մրմնջաց.

– Ես մարդ մարդ եմ, ես թագադրություն չեմ ուզում։ Հասարակ գյուղացի մարդ եմ, աղ ու հացի համար ընկերություն, աղբերություն չեմ ուզում, այդպես պատասխանիր արքային, _ վիրավորված պատասխանեց նա։

Հեշտ չէր համոզել վիրավորված երգչին, բայց այնուամենայնիվ նրան վերադարձրին պալատ։

Հերակլը նրան ասաց.

– Սայա՛թ, դու գիտես ,որ քեզ միշտ սիրել ու հովանավորել եմ ,բայց լեզվիդ վրա փակ դնել չկարողացա:Քո դեմ լարեցիր և պալատականներին ,և իշխաններին,անգամ կաթողիկոսին:Սակայն ուզում եմ մոռանալ անցածը ու ցանկանում եմ ,որ նորից իմ կողքին լինես ,բայց չափավորես խոսքերդ:
Արքային մերժել չէր կարելի:Գլուխ տվեց Սայաթ-Նովան  ,ապա պատասխանեց բանաստեղծաբար.

– Ցավում եմ,արքա, որ՝ ամեն մարդ չի կարողանա կարդալ իմ հոգու գրերը։
Ու նորից շարունակեց երգել Սայաթ-Նովան արքունիքում: Երբ խփում էր լարերին ,կարծես խոսում էր քամանչան ,խոսում մարդկանց սրտերի հետ ու արցունքներ քամում նրանց աչքերից:
Բայց չգիտեր երգիչը, որ իր երգերով գերել էր արքայի քրոջ Աննայի սիրտը:
Մի անգամ երբ բոլորը քնած էին, Սայաթ -Նովան ծաղկանոցում գրկեց Աննային,համբուրեց նրան։ Սիրահարները չնկատեցին ,որ մի զույգ աչքեր հետևում են նրանց….
Հաջորդ օրը լուրը  տարածվեց արքունիքում և հասավ Հերակլին:
– Բամբասանք կա պալատում, Սայաթ,-ասաց նա կանչելով երգչին:-Լսել եմ ՝սիրում ես քրոջս՝Աննային:Այսօր ևեթ հեռացիր և ականջիդ օղ արա՝արքայի քույրը սազանդարի պատկանել չի կարող:Արդեն կարգադրել եմ.կգնաս Հաղպատի վանք,սև սքեմ կհագնես ու հեռու Թիֆլիսից կքավես մեղքերդ:Մոռացիր աշխարհը և իմացիր ՝հետդարձի ճանապարհ չունես:Ընդմիշտ: Մինչև մահ-գերեզման:
Տրտում լսեց Սայաթ-Նովան և քամանչան կրծքին սեղմած  մտամոլոր քայլեց դեպի Քուռը….Այո,իրեն կենդանի-կենդանի փակում են գերեզմանում: Սայաթը հարցրեց, թե միթե՞ սերը աղքատ ու հարուստ է, թե ո՞վ հնարեց այդ օրենքը: Երբ Մահմուդը հարձակվեց Թիֆլիսի վրա Սայաթը դեն նետեց շորերը և գնաց իր քաղաքը: Հազար յոթ հարյուր իննսունհինգ թվականին Թիֆլիս քաղաքում զոհավածների մեջ քամանչան սրտին հենած մի զոհ գտան։ Այդ մարդը Սայաթ-Նովան էր:

Ուսումնական մարտ

Գործնական քերականություն

1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:

Ե՛վ լուսինը, և՛ աստղերը անհետացան երկնքում։

Ո՛չ նա, ո՛չ իր թիմակիցը միավորներ չստացան։

Թե՛ պաղպաղակներ, թե՛ կոնֆետներ, նույն քաղցրավենիքներն են։

Կա՛մ կեր, կա՛մ գրի։😂

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե    ի´նչ է իր ձեռքինը:

Սըր Ուոլթըր Թլեյնը Ամերիկայից Անգլիա բերել էր՝ կարտոֆիլն ու ծխախոտը, և մի երեկո իր աշխատասենյակում ծխամորճ ծխելու ընթացքում եկավ ծառան նամակ բերեց, և առաջին անգամ տեսնելով ծխամորճը մտածեց, որ տերը այրվում է և սկսեց գոռալ ու ջուր լցնել տիրոջ վրա։

3.Կետադրի՛ր նախադասությունները:


Հույները ծովերի աստված Պոսեյդոնին՝ եզ էին զոհաբերում, որպես ջրային տարերքի, հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից՝ ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր, կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող՝ շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված՝ ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանից է:
Բաժակը ձեռքին էր, որ մտավ
Մարսը աղքատ է ջրից:
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում(կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե  չցանկանաս(չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել (լինել):
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ գտան (գտնել):Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):

7.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:


Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:

8.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

9.Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:


ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

10.Պատմությունը շարունակի՛ր:


Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

11.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:


ա) երկարել, ձգվել,
բ) աղքատ, խեղճ,
գ) գույն, երանգ:


12.Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:


Ամառվա փուշը՝ …..
Բարեկամ կորցնելը հեշտ է, …..:
Դուրսը՝ քահանա, …………..
Գիտունին գերի եղիր, ………..:
Գիտունի հետ քար քաշի, ……….:
Իր աչքի գերանը չի տեսնում, ……….:

13.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ, թողնել:

14.Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ կարող են նշանակել.
Սրի, աղի, մարտ, որդի:

15.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:


           Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ- դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկա-: Արևածաղիկ- առաջին անգամ եվրոպացիներ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Եվրոպացիներ- մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար-  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Կարդում ենք Չարենց (ուսումնական նախագիծ)

Մեկնարկային մեդիափաթեթ

«Թումանյանի, Տերյանի, Չարենցի հետ չարենցյան քաղաքում»

Մարտի 13

Մեկնումը՝ 11.00
Ժամը՝ 11:30 — «Չարենցի պուրակ». Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ. Միասնական ընթերցումներ, պարատուն
Չարենցյան ընթերցումներով քայլերթ՝  հուշարձանից դեպի տուն-թանգարան

Միասնական ընթերցումներ Չարենցի տուն-թանգարանի դիմաց

  • Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…
  • Ինչ որ լավ է, վառում է ու վառվում
  • Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը
  • Ես իմ անուշ Հայաստանի…

Մասնակիցներ` Նախագծին կարող են մասնակցել կրթահամալիրի բոլոր  դպրոցների սեբաստացի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ…
Նպատակը՝  կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները, ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ։
Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգությանը
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

Թեմաներ

  • Չարենցը՝ բանաստեղծ
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Չարենցը՝ մարդ
  • Չարենցը՝ քաղաքացի
  • Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
  • Չարենցի զգացումների աշխարհը
  • Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենց՝ դպրոցում
  • Չարենցը՝ քաղաքում
  • Չարենցագետներ

Բանաստեղծություններ
«Տաղ անձնական», «Հեռացումի խոսքեր», «Վահագն», «Հայրենիքում», «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ես իմ անուշ հայաստանի»… 

Ակնկալվող արդյունքներ

Անհատականխմբայինընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • ռոդիոթատրոն
  • թափառիկ ընթերցումներ

Ուսումնական-հայրենագիտական  ճամփորդություն

Չարենցին հյուր Երկիր Նաիրիում (եռօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)

Կենսագրական տեղեկություններ
 Խոսք ի խորոց սրտի

Տեսադարան

Չարենցյան ոտնահետքերով
Նավզիկե
Երեք երգ..
Չարենցի օր Չարենցի քաղաքում .
Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին
 Եղիշե Չարենց
 Հարդագողի ճամփորդները
Երկիր Նաիրի
Չարենցի սերերը

Ֆիլմադարան
Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
Եղիշե Չարենց

Երգադարան
Չարենցը իր և ժամանակի առջև
Ամեն տեսակ երգ երգեցի
Կուզեմ հիմի փչե զուռնեն

Ունկնդրի՛ր «Տաղարան» շարքի բանաստեղծությունները

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն...
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Պարույր Սևակ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Վիրտուալ ճամփորդություն. Կարս-Երևան

Առաջադրանքներ

  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և  ներկայացրո՛ւ:

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդավայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:

  • Լսի՛ր «Տաղ անձնական» բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բովանդակությունը:

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ես դիտեցի ֆիլմը մինչև վերջ, և կարող եմ ասել որ այն հետաքրքիր էր։ Բայց ինձ դուր չեկավ տղամարդկանց վերաբերմունքը Չարենցի կնոչ նկատմամբ։

Ի՞նչ տպավորություն ստացաք՝ ֆիլմերը դիտելով:  Գրել  այդ մասին:

Լրացուցիչ հետազոտական աշխատանք

1.Ըստ ցանկության՝ ընտրել 5 հարցադրում, կատարել աշխատանքը, գրել վերլուծական կարծիք, հիմնավորել ասելիքը:
2. Ըստ նախասիրության՝ ներկայացնել երկու բանաստեղծություն: Հիմնավորել ընտրությունը:
3.
Եղիշե Չարենց. ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները

Ի՞նչ տպավորություն ստացաք:  Գրե՛ք այդ մասին:

4. Կարդալ«Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին`ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

5. Ի՞նչ տպավորություն ստացաք:  Գրե՛ք այդ մասին:

6. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են: Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:

Որևէ բանաստեղծության  (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ

Բոլոր աշխատանքները պարտադիր տեղադրել բլոգներում: