Գրականություն 12-րդ դասարան

Աքսել Բակունց Ալպիական մանուշակ

Աքսել Բակուինցի նկարագրած պատկերները և տեսարանները շատ գեղեցիկ են: Այդ իսկ պատճառով ես որոշեցի ընթերցել նրա ստեղծագործություններից մեկը; Այժմ ես կներկայացնեմ պատմվածքի հերոսներին, և համառոտ կգրեմ սյուժեի մասին:

Գյուղ են գալիս հնագետը, նկարիչը և նրանց հետ է նաև ուղեկցորդը։ Նրանք էլ հենց պատմվածքի հերոսներն են։ «Ալպիական մանուշակում» պատկերվում է իրականության և արվեստագետների հանդիպումը։ Նկարիչը զգայուն խառնվածքով մարդ է։ Նա Կաքավաբերդ է եկել որպեսզի նկարի բնության գեղեցկությունը։ Նրա մեջ արթնանում են գեղեցիկ հուշեր` որպես մեկ այլ կնոջ լրացում։ Նկարիչը կնոջ այդ գեղեցկության մեջ չի նկատում, որ նա հոգսեր ունի, ընկճված է։ Կաքավաբերդից նկարիչը տանում է իր հետ գեղեցիկ տպավորություն ու մի նոր կտավ։ Իր հոգեբանությամբ և մոտեցումով նա հարազատ է պատմվածքի սկզբին և վերջնամասի ռեֆրեններով խորհրդամշվող գեղեցիկի այն ընկալմանը, ըստ որի` «բուրմունքից արբեցած բզեզին» մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը` ծիրանագույն բուրաստան։

«Բուրմունքից արբեցած բզեզի» մյուս տարբերակը հնագետն է։ Եթե նկարչի համար անցյալը առնչվում է այսօրին, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը։ Սա ևս փնտրում է գեղեցիկը, սակայն անցած գնացած գեղեցիկը։ Նա կոխոտում է նուրբ ու քնքուշ ալպիական մանուշակները՝ չտեսնելով նրանց քնքշությունը։ Հնագետը չոր, միայն իր մասնագիտությամբ հետաքրքրվող մարդ է։ Նկարիչը և հնագետը պատմվածքում կերպարներ են փոխաբերական իմաստով։ Ակսել Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով ցանկացել է բնութագրել այն արվեստագետներին, որոնք աշխարհին նայում են բզեզի աչքերով։ Չեն տեսնում իրականությունը։ Նրանք եկան, տեսան միայն հաճելին, կյանքի մի եզրը և գնացին, իսկ մյուս եզրը կյանքի բուն խորքը վրիպեց նրանց ուշադրությունից։ Կյանքն ու գրականությունը նման արվեստագետների համար ժամանց է միայն, անկիրք հիացմունքի ու արբեցման առարկա: