Ճամբորդություն դեպի Դվին

Այսօր մենք Ավագ դպրոցի մի քանի սովորողների հետ մեկնեցինք դեպի գյուղ Դվին, որը գտնվում է Արարատի մարզում։ Պատնեշի վրա դրված էին քարի վրա սեպագրված կտորներ, մեծ քարե գործիքներ, և այլն։ Մենք եկել էինք մի թանգարան որը բաց երկնքի տակ էր գտնվում։ Հետո մենք թմբիրների վրա նկարվեցինք, և մի փոքր զբոսնեցինք սարերի վրա։ Այնուհետև մենք հյուրընկալեցինք մեր սովորողներից մեկի տանը։ 12-րդ դասարանցիներով մենք նստեցինք բազմոցին, որովհետև հոգնել էինք։ Իսկ 9-րդ դասարանցիները դասավանդողների հետ որոշեցին խաղեր խաղալ։ Ժամանակը շուտ անցավ մեզ համար։ Ամեն ինչ շատ հավես էր, լիցքաթափված վերադառնանք Երևան։

Հանդիպման հարցեր

Մինչ այստեղ ընդունվելը, սովորել եմ Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում։ Երբ ավարտեցի 5-րդ դասարանը, որոշեցի տեղափոխվել և ուսումը շարունակել կրթահամալիրի ներսում։ Կրթահամալիր եմ եկել 2014 թվականին։ Եղել եմ 6-4 դասարանում։ Ազատ ժամանակ շատ եմ սիրում նկարել Մանկուց շատ եմ սիրել նկարչությունը։ Փոքր հասակում շատ էի սիրում պատերի վրա մատիտներով և մարկերներով խզբզելը։ Այդ ամենից հետո ծնողներս որոշում են ինձ տանել Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց։ Այնտեղ մի քանի տարի սովորելուց հետո, երբ տեղափոխվեցի կրթահամալիր, որոշեցի ընտրության գործունեություն առարկայի հնարավորության շնորհիվ շարունակել նկարչության զարգացումը։ Բայց արդեն Գեղարվեստի մասնաշենքում։ Դպրոցական տարիներին միշտ ընտրել եմ նկարչություն առարկան, դրա համար էլ տարիների ընթացքում և Հյուսիսային դպրոցի շնորհիվ, իմ նկարչական հմտությունները ավելի են լավացել։

Հիմա ես 12-րդ դասարան եմ, հաճախում եմ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 0 կուրս։ Այնտեղ ավելի պրոֆեսիոնալ եմ սովորում նկարչությունը։ Հաճախում եմ ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը, և սովորում եմ գրաֆիկա բաժնում։ Երբ ավարտեմ ակադեմիան, բավականին գիտելիքների բազա ունենալուց հետո, կնդունվեմ աշխատանքի, որպես գրաֆիկ դիզայներ։ Մասնագիտությունը ձեռք բերելուց հետո հնարավորություն կունենամ ստեղծելու հետաքրքիր դիզայնով առարկաներ։

Հարցաշար

  • Ո՞ր թվականին է եկել կրթահամալիր (նշել նաև դասարանը)
  • Ո՞ր դպրոցից է եկել
  • Ընդգծված հետաքրքրություններ
  • Ու՞ր է գնալու սովորելու
  • Ինչպե՞ս է պատրաստվում
  • Մասնագիտական կողմնորոշումը (ի՞նչ է անելու ուսման վայր հաճախելուց բացի)
  • Դեկտեմբերին հանձնել է
  • Ներկայացրու ընտանիքդ, անդամներին
  • Կամավորական/ոչ կամավորական աշխատանք

Ես եմ

Ողջո՜ւյն, ես Մելիքյան Անին եմ, 2020-21 թվականների շրջանավարտ եմ։ Կրթահամալիր եմ տեղափոխել 6-րդ դասարանից, միանգամից’ միջին դպրոց։ Շատ ուրախ եմ, որ այս 7 տարին անցկացնել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Դպրոցի շնորհիվ ծանոթացա և սովորեցի հին հայկական ազգագրական պարեր և դրանց պատմությունները, որոնք իմանալով’ մասնակցեցի «Գութան» միջոցառմանը։

(Միջոցառումից առաջ)

Նաև սովորեցի սեղանի թենիս խաղալ, սուսերով կռվել, և հրացանով կրակել։ Մասնակցել եմ տարբեր ճամփորդությունների։ Ամենահիշարժան և հավես ճամփորդություններից մեկը Ստամբուլում անցկացրած մեկ շաբաթն էր։ Ինձ դուր եկավ քաղաքը, այն շատ գեղեցիկ էր, և ձմռանը եղանակը տաք էր։

(Մի դրվագ Ստամբուլից)

Եղել եմ նաև Արատես դրական կենտրոնում։ Արատեսի չորս կողմերը շրջապատված են սարերով, և երբ նայում ես շուրջդ, հիանում ես բնության գեղեցիկ տեսարաններով։

(Արատեսի լուսանկարներից)

Երկու անգամ գնացել եմ Ջերմուկ, և Սևան։ Ինձ թվում է, եթե չգայի կրթահամալիր, չէի ունենա այսպիսի բազմազանությամբ հարուստ ճամփորդություններ։
Ավարտելուց հետո որոշել եմ ընդունվել Գեղարվեստի պետական ակադեմիա, և սովորել Համակարգչային Գրաֆիկա բաժնում։ Մի տեսակ ցավում եմ, որ մի քանի ամսից ավարտելու եմ դպրոցը։

Ինչպես ես մասնակցեցի Գութանի միջոցառմանը

Մինչ դասերը սկսելը, պար դասավանդող ուսուցչուհիները խումբ էին հավաքում Գութան 2020 թվ.ի միջոցառմանը մասնակցելու համար։ Այդ մասին ես իմացա իմ ընկերներից, նրանք նույնպես մասնակցում էին։ Ես որոշեցի միանալ նրանց, քանի որ որոշ պարերի շարժումներ գիտեի։ Մոտավորապես երկու շաբաթ մենք պարապեցինք պարելու և երգելու վրա։ Միջոցառումից մի օր առաջ մենք մեկնեցինք Ներքին կարմիրաղբյուր գյուղ, որը գտնվում է Տավուշի մարզում և Ադրբեջանի սահմանից հեռու էր 700 մետր։ Մենք ծանոթացանք տեղանքի հետ, այնտեղ նույնպես պարեցինք և ամբողջ օրը անցկացրեցինք այնտեղ։ Ամեն մեկս մի քանի հոգով գիշերեցինք գյուղի բնակիչների տանը։

Թեյախմություն մեր շատ սիրելի տիկին Նունեի հետ։ (Նա մեզ հյուրընկալել էր իր տուն)

Հաջորդ օրը մենք ճամփա ընկանք դեպի Բերդ քաղաք։ Այնտեղ նույնպես մի քանի անգամ փորձ արեցինք, որպեսզի ամրապնդենք մեր իմացած շարժումները։ Արդեն մոտենում էին հաշված րոպեները։ Մենք բոլորս մի փոքր լարվում էինք, բայց ամենինչ լավ անցավ։ Մենք շատ լավ ելույթ ունեցանք, բոլորը մեզ գովում էին և գրկախառնվում ուրախությունից։

Միջոցառման ավարտից հետո, մենք վերադարձանք գյուղ, և ամեն մեկս գնացինք տուն։ Երրորդ օրը մենք շուտ վերադարձանք Երևան, որովհետև պատերազմ էր սկսվում։

Նաև կարող եք դիտել մեր պարից մի դրվագ այստեղ։

Հին Եգիպտացիներ

Ժողովուրդները միշտ շատ են եղել: Բոլորը տարբեր են, նրանք տարբեր կերպ էին վարվում և ապրում տարբեր պայմաններում: Հետևաբար, ինչ-որ մեկը զարգանում էր ավելի արագ, ինչ-որ մեկը աստիճանաբար, իսկ որոշները մնում էին իրենց տեղում: Որոշ ժողովուրդներ սովորել են ուրիշներից. Ահա թե ինչից է բաղկացած ամբողջ պատմությունը: Սովորելը հնարավոր էր միայն նրանց կողմից, ովքեր ապրում են հարևանությամբ: Խելացի հարևաններ ունենալը լավ բան էր: Հինգ հազար տարի առաջ այս «խելացի հարևանները» երկու գետի հովիտների բնակիչներ էին ՝ Նեղոսի և Տիգրիսի և Եփրատի միջև: Եգիպտացիները և Միջագետքի բնակիչները կարողացան մատակարարել գետի ջուրը և ստանալ բարձր բերքատվություն, շփվել մարդկանց հետ, հաշվարկել երկնքում աստղերի դիրքերը, կառուցել աղյուսից ու քարից հսկայական կառույցներ. Նրանց մեծության և զորության գլխավոր գաղտնիքը ոչ այնքան ունակությունների մեջ էր, որքան մեծ թվով մարդկանց ջանքերը համատեղելու ունակության մեջ: Եգիպտացիները սիրում էին երկար ժամանակ երգել, պարել և նստել պանդոկներում ՝ գարեջուր խմելով, բայց նրանք ստիպված էին շատ աշխատել:

Египет 5-1

Հին Եգիպտոսի մասին մինչ օրս որոշ տեղեկություններ չեն բացահայտվել, և հավանաբար, երբեք չեն բացահայտվի, դրանք կմնան պատմության մեծ առեղծվածները: Նաև բազմաթիվ առասպելներ ու լուրեր են պտտվում այն ​​մասին, թե ինչպես եգիպտացիները կարող էին կառուցել տարբեր չափերի բուրգ: Կառուցելով այդպիսի հսկա բուրգ կարող էր տևել մոտավորապես 20 տարի, և  20.000 աշխատակիցներ, որոնք ամենոր կկառուցեին այդ բուրգերը։ Բայց բոլոր հետազոտողները, պատմաբանները մտածում են, ինչպես են նրանք կառուցել այդ հսկայական բրգաձև կառույցները։ Միգուցե դրանք խորթ մտքի ստեղծագործություններ են, կամ հին եգիպտացիները տիրապետել էին ուրիշ ավելի բարձր տեխնոլոգիաների, որոնք դեռ մեզ հայտնի չեն։

Բուրգը համարվում էր երկարակեցության և խաղաղության խորհրդանիշը. դրա ձևը համապատասխանում էր գերեզմանի պահման գաղափարին, բայց հազիվ թե բուրգերը ծառայեին էին միայն այդ բանի համար: Բուրգերի մեծ մասի կառուցվածքը ցույց է տալիս, որ դրանք կառուցվել են հաջորդական որմնադրության մեթոդի համաձայն:
Ապրելով այստեղ 1000 տարի առաջ փարաոնները՝ Խուֆուն Խաֆրան և Մենկաուրը համարվում են բուրգերի կառուցողները։ Նրանց տիրապետության առաջին տարիներից փարավոնները սկսեցին կառուցել զնդան և բուրգի հիմքերը: Եվ հետո, իրենց ամբողջ կյանքի ընթացքում, նրանք շարունակեցին բուրգի կառուցումը և կառուցեցին երկրորդը, ավելի հոյակապ, որը փոխարինեց առաջինին: Հետևաբար օրենքով նրանք պետք է բուրգերում թաղված լինեին։ Բայց գաղտնիքը նրանում է կայանում, որ այդ բուրգերից ոչ մեկի մեջ չկա հաստատված այդ ինֆորմացիային, և ոչ մի բուրգում էլ չկան մումյաներ և մարդու ոսկորներ։ Նաև բացահայտվել է փարավոնի գերեզմանի անեծքի մասին։ Գիտնականներին հաջողվել է բացել Քեոփսի բուրգի երեք հարկերից ամենավերևում գտնվող դամբարանը, ինչպես պարզվեց, առեղծվածային անեծք չկա, բայց կա հատուկ նյութեր, որոնք հնագույն դամբարանները մշակվել են գանձերը պահպանելու համար, ինչը շատ թունավոր է և կարող է թունավորումների պատճառները հանգեցնեն մահվան, նաև նրանք անակնկալի եկան որ դամբարանը ամբողջովին դատարկ է, ու հնարավոր է, որ բուրգերում պահված հարստությունները գողացել են։

2-3-768x572

1872 թվականին մի անգլիացի հետազոտող հարվածեց քլունգով սենյակներից մեկի պատերը, այդ պահին պատի վրա բացվեցին երկու 20 սմ-անոց քառակուսի անցքեր։ Հետո գիտնականները մտածեցին որ այստեղիզ սկսվում են բուրգի օդափոխության սրահները։ 1986 թվականին ֆրանսիացի մասնագետները էլեկտրոնային դետեկտորների շնորհիվ հայտնաբերցին անհայտ խոռոչներ ավելի հաստ որմնադրության։ Նրանցից հետո ճապոնացիները օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային սարքերը, լուսավորեցին բուրգի զանգվածը, և հայտնաբերեցին ահագին լաբիրինթոսներ և դատարկ սենյակներ, բայց նրանց չկարողացան հասնել։ Սենյակների նեղ լինելու պատճառով, հնարավոր չէր այնտեղ մտնել։

Պարզելու համար թե ինչ կա այդ սենյակներից մեկում հաջողվեց իմանալ 1990 թվականին։ Հատուկ պատրաստված մի ռոբոտի տեղադրել են այդ նեղ սենյակներից մեկում, և նրան տեղաշարժել են դեպի սենյակի խորքերը։ Ռոբոտը ինչքան առաջ էր գնում, այնքան սենյակի պատերը նեղանում էին։ Մի քանի րոպե հետո ռոբոտը գտավ մի դուռ որի վրա կար մի անցք և երկաթե բռնակներ։ Հետո սեպտեմբերի 17-ին 2002 թվականին գիտնականները փորձում են նորից ներխուժել այդ սենյակը։ Առաջին ռոբոտը հնարավորություն չուներ մինչև վերջ անցնել այդ անցքով։ Այս անգամ այդ պրոցեսի ժամանակ, Nat Geo Wild ալիքի ուղիղ եթերով ցույց էին տվել թե ինչ կա այդ դռնից այն կողմ։ Բոլորը շունչները պահած սպասում էին այդ պահին։ Բայց երբ ռոբոտը մոտեցավ դռանը, հետազոտողները գործի դրեցին հեռակառավարվող տեսախցիկը, որն ամրացված է ռոբոտի վրա։ Այն պետք էր մտնել դռան վրա գտնվող անցքի մեջ, և նկարահաներ թե ինչ կա դռնից այնկողմ։ Երբ տեսախցիկը դռան մեջ էր, հետազոտողները գտան դատարկություն, որի վերջնամասը չի երևում։ Հետազոտողները որոշեցին չափել թե մոտավոր ինչքան տարածություն է գտնվում դռան ետևում։ Անհրաժեշտ էր ռոբոտին հետ բերել և տեղադրվեր հատուկ մետրաչափ։ Մետրաչափը դնելուց հետո, ռոբոտը կրկին առաջ շարժվեց։ Պարզվեց որ դռան ետևում գտնվող տարածության վերջնամասը այնքան հեռու է, որ եթե ռոբոտը գտնվեր հակառակ կողմում, և շարունակեր ճանապարհը, պետք է մինչև վերջնամաս հասնելը ծաղսեր մոտավորապես 9 տարի։

Սֆինքսի մասին

Հստակ ամսաթիվ չկա թե երբ է կառուցվել այն։ Հնագետներն էխո լոկատորի շնորհիվ ուսումնասիրել են բուրգերը, այնուհետև սֆինքսը։ Արդյունքում պարզ դարձավ որ Սֆինքսի քարերը ավելի հին են քան բուրգերի քարերը։ Եգիպտոլոգների համար զարմանալի էր, թե որտեղից կան Սֆինքսի դեմքի վրա ճաքած գծեր։ Մի փոքր ուշ Սֆինքսը սկսել են ուսումնասիրել հիդրոլոգները։ Նրանք զննել էին գլխից մինչև ոտքեր, դժվար թե այդ հետքերը մնացած լինեին կառուցելու ժամանակներից։ Հիդրոլոգների եզրակացություններին համաճայն, այդ գծերը էռոզիաի հետքերն են, որոնք առաջացել են ուժեղ խոնավությունան ազդեցության պատճառով։ Սֆինքսի դեմքը ոչ մի մարդու դեմքին նման չէ, և ով է եղել սֆինքսը, ում դեմքն են քանդակել նրա վրա հայտնի չէ։ Հունական դիցաբանություն մեջ սֆինքսը նկարագրվում է որպես խայտառակ հրեշ, գտնվելով Ֆիվ քաղաքից ոչ հեռու։ Նա կտռում էր մարդկանց և տալիս էր տարօրինակ հարցեր։ Ով չէր կարողանում պատասխանել նրա հարցերին, նա նրանց դատապարտում էր մահվան։ Եգիպտական պապիրուսների վրա կան որոշ ինֆորմացիաներ բուրգերի մասին։ Բայց Սֆինքսի մասին ոչ մի տեղ չի շեշտվում որևէ ինֆորմացիա։ Մ. թ. ա. 5-րդ դարում, Գիզայի տարածք է այցելում Հերոդոտոսը, և մանրամասն նկարագրում է բուրգերի կառուցման մասին։ Բայց սֆինքսի մասին ոչ մի խոսք անգամ չի ասում։ Հերոդոտոսից հետո Եգիպտոս է գալիս Հեկատեոս Միլեթացին նրանից հետո Ստրաբոնը։ Նրանք նույնպես նկարագրել են բուրգերի մասին, բայց ոչ մի տող գրված չէր սֆինքսի մասին։ Դա շատ պարզ է։ Ավազը «կուլ է տվել» այդ ահռելի արձանը։ Սֆինքսը այդքան ժամանակ եղել է հողի տակ, և ոչ մեկ, ոչ՝ եգիպտացիները, ոչ՝ էլ հույն պատմիչները, չեն տեսել այդ արձանը։ Եվ կարող ենք ասել, որ Սֆինքսը կառուցվել է այն ժամանակ, երբ ոչ ոք այդ տարածքներում դեռ չի ապրել։ Երբ հողը դարեր շարունակ մաքրվել է այդ վայրից, Սֆինքսը աստիճանաբար հողի տակից դուրս է եկել, և սկսել է երևալ։ Դարեր շարունակ Սֆինքսը սկսել է խոնավանալ, և խոնավացման պատճառով արձանը էռոզիայի է ենթարկվել։ Այդ իսկ պատճառով էլ
Սֆինքսի քարերը ավելի հին են, քան բրգաձև կառույցների աղյուսները։

9Z9T4tT3QjmGYVxmmPYoTe7MxkkiQi3XDTFSNhjp

Եգիպտոսի աստվածները

Ինչպես բոլոր հեթանոսական մշակույթներում, ամենակարևոր աստվածներից մեկը արևն անձնավորող աստվածն է: Արևը ուժ և պտղաբերություն է տալիս երկրին: Արևը սկսում է օրը և լույս է տալիս: Հին Եգիպտոսի պաշտամունքը բացառություն չէ, ուստի Հին Եգիպտոսի գերագույն աստվածը արևի աստվածն է `Ռան:

Հին Եգիպտոսի Աստվածների անունների ցուցակը և նկարագրությունը

Ամոն — առաջնային օդի աստվածը։ հետո դարձավ արևի աստված: Նա նկարագրվում է տղամարդու տեսքով, որի վրա դրված էր պսակ և երկու բարձր ոսկե փետուր, երբեմն նա կարող էր հայտնվել մարդու տեսքով ՝ խոյի գլխով:

Amun.svg

Անուբիս — մահացածների աշխարհի հովանավոր: Պատկերված է որպես սև շնագայլի գլուխ ունեցող տղամարդ: Երբեմն այն կարող էր ամբողջությամբ հայտնվել սև շան տեսքով:

373px-Anubis_standing.svg

Ապոֆիս — խավարի աստվածն է, արևի աստծո հավերժական թշնամին: Այն ապրում է ստորգետնյա տարածքում: Պատկերված է որպես հսկայական օձի կերպարով: Ռան ամեն երեկո կռվում էր նրա հետ:

42042344-105e-3fee-94a3-712bd1b615cf

Ահ — ստորին աստվածությունը, մարդու էության մի մասը, միջնորդը աստվածների և մարդկանց միջև, փարավոնների կյանքի հետագա մարմնացում:

ah

Բաստետ — զվարճանքի, հաջողությունների և տան աստվածն է: Պաշտպանել է աղքատներին, փոքր երեխաներին և տարեց մարդկանց: Տեսքով գաճաճ էր՝ փարթամ մորուքով:

1200px-Bastet.svg

Բուխիս — սև և սպիտակ ցուլի տեսքով մարմնավորված աստված է: Պատված է մի թագով` երկու երկար փետուրներով և արևային սկավառակով:

www.graycell.ru_1

Հոր — երկրի աստվածն է, Եգիպտոսի աստվածային կառավարիչը: Նա հայտնվեց մի մարդու քողի տակ, որի գլխին նրանք պատկերում էին բադ:

400px-Horus_standing.svg

Մին — մարդկանց և կենդանիների պտղաբերության և վերարտադրության աստվածն է: Նա պատկերված է որպես անհամաչափ մեծ պինդ առնանդամով (պտղաբերության խորհրդանիշ) մարդ, մի ձեռքը բարձրացված է վերև, մյուսը բռնել է իր ուսը: Գլխի վրա պսակ է բարձրահասակ ոսկե փետուրներով:

Min_mirror.svg

Մոնտու — պատերազմի աստվածն է: Նա նման էր մի բազեի գլխով մի մարդու, որի գլխին մի թագ ուներ երկու փետուրներով և արևային սկավառակով, և ձեռքին նիզակ էր պահում:

Montu.svg

Օզիրիս — ժողովրդավարական աստվածն է, որսորդության և պատերազմի աստվածը: Այն համարվում էր նաև պտղաբերության աստված: Եգիպտոսի հասարակ ժողովրդի կողմից առավել մեծ ակնածանքով:

1200px-Standing_Osiris_edit1.svg

Պտահ — արհեստի և ստեղծագործականության, ճշմարտության և արդարության աստվածն է: Նա պատկերված էր ամուր հագուստով ՝ ձեռքին աշխատակազմ պահելով:

389px-Ptah_standing.svg

Ռա — ամենահայտնի եգիպտական ​​արևային աստվածը, պատկերված էր բազեի գլխով՝ արևային սկավառակի պսակով:

400px-Re-Horakhty.svg

Սեբակ — գետերի և լճերի աստված: Նա պատկերված էր որպես կոկորդիլոսի գլխով տղամարդ, գլխին ՝ ոսկե բարձր պսակ:

sebek_egipet_1

Տոտ — ​​հին եգիպտական ​​գիտելիքների աստված է: Նա ձեռքերում է պահում երկար բարակ անձնակազմ:

Thoth.svg (1)

Խապի – Նեղոս գետի աստվածը, խոնավության և բերքի հովանավոր: Նա նկարագրվում է, որպես ճարպոտ հսկայական փոր և կանացի կաթնագեղձեր ունեցող տղամարդ: Նրա գլխին պապիրուսի պսակ է, ձեռքերում պահում է արյան անոթներ:

hapi_bog_nila_1

Հոր – Երկնքի աստվածն է թագաորական բանակի հովանավորը։ Եգիպտական ​​փարավոնները համարում են նրան Հորի մարմնացումը: Պատկերված է որպես տղամարդ։

440px-Horus_as_falcon.svg

Հեհ – տողերի մարմնացում։ Պատկերված է տղամարդ՝ գորտի գլխով։

1200px-Heh.svg

Խնում – Մարդկանց ստեղծողը, արարելու աստվածը, ջուրի և արևի մայրամուտի։ Ստեղծեց կյանքին վտանգավոր Նեղոս գետի շեմը: Պատկերված է որպես խոյ գլխով մարդ:

400px-Khnum.svg

Շայ — որթատունկի աստված, հարստության հովանավոր: Հետագայում նա համարվեց ճակատագրի աստված, որը որոշեց մարդկային կյանքի ժամանակային ընթացքը:

Amun.svg-01

Շեսեմու — հետագա կյանքի աստվածը, պահպանում էր մումային և պատժում մեղավորներին: երմացման Աստված:

vector-illustration-shesemu-ancient-egyptian-600w-733340341

Շու — օդնի աստվածն է որը բաժանում է երկինքը և երկիրը: Նկարազարդվում էր որպես մի ծնկի վրա կանգնած մի մարդ, ձեռքերը վեր բարձրացնելով և պահելով երկինքը:

1200px-Shu_mirror.svg

Յախ — լուսնի աստվածն է: Նա հայտնվեց մի մարդու պատկերով, որը պսակված է լուսնի սկավառակով և լուսնի մանգաղով:

yah

Աղբյուրների հղումները 1 2 3 4 5

Նախագիծ ”Ես Կարողանում եմ” — ”Je Peux”

Bonjour, je m’appelle Ani. J’étudie en 11-ème classe du complexe éducatif Mkhitar Sebastatsi. J’ai 17 ans. Avant de fréquenter le complexe éducatif, j’ai étudié le français dans mon ancienne école. Puis, quand je suis arrivé au complexe éducatif et que j’ai appris que je pouvais aussi apprendre le français ici, j’ai décidé de le faire. J’aime la langue française, c’est pourquoi j’ai décidé d’étudier à nouveau et de m’en souvenir. J’ai différentes traductions et suggestions du français. Vous pouvez voir ces travaux ici.
Բարև ձեզ ես Անին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 11-րդ դասարանում: Ես 17 տարեկան եմ։ Մինչև կրթահամալիր հաճախելը, իմ նախկին դպրոցում սովորում էի ֆրանսերեն լեզու։ Հետո երբ եկա կրթահամալիր և իմացա որ այստեղ նույնպես կարող եմ սովորել ֆրանսերեն, ես որոշեցի այդպես վարվել։ Ինձ դուր է գալիս ֆրանսերեն լեզուն դրա համար որոշել եմ նորից սովորեմ, և հիշեմ այն։ Ֆրանսերեն լեզվից ունեմ տարբեր թարգմանություններ և առաջարկություններ։ Այդ նյութերը դուք կարող եք նայել այստեղ։

«Ինչպես ապրել կորոնավիրուսի հետ միասին, եթե դա մեր իրականության մի մասն է»

Չկա ոչ մի վիրուս։ Ես չգիտեմ ով է մտածել այդ չարաբաստիկ պլանի մասին։ Ինքներդ մտածեք այդ վիրուսով միայն մահանում են տարեցները, այն էլ սովորական մահով ոչ թե վիրուսի պատճառով։ Աշխարհում ամեն վարկյան ծնվում և մահանում են հազարավոր մարդիկ, և այդ ինֆորմացիայի շնորհիվ, կառավարությունը կամ հեռուստաընկերությունը սկսում է մարդկանց մեջ պանիկա ստեղծել, իբրև մահացածները վիրուսի պատճառով են մահացել։ Բուժվելու և առողջ մնալու համար, մարդիկ պատրաստ են ծախսել իրենց ունեցած ամբողջ գումարը, թե ինչ է չհիվանդանան տվյալ վիրուսով։ Եթե յուրաքանչյուրը ծախսեն իրենց գումարները սովորական վիրուսի համար, արդյունքում ահռելի գումար կստացվի, այդպե՞ս չէ։ Այս ամենի իմաստը այն է, որ գումարներ աշխատեն այդ անմեղ մարդկանց, որոնք նրանք ծախսում են չվարակվելու համար, այս ամենի իմաստը այն է որ մարդկանց իրաից մեկուսացնեն ոչ մեկ չունենա ֆիզիկական ոչ մի շփում, և մարդիկ բոլորը խորանան վիրտուալ իրականության մեջ։ Բոլորի մեջ ավելի շատ վախ քցելու համար, նրանց անընդհատ խաբում են, և թելադրում են թե ինչպես ապրեն վիրուսի պայմաններում։ Իսկ ինչ վերաբերում է մեր կառավարությունը, այստեղ կա երկու տարբերակ։ Առաջինը՝ որ Նիկոլ Փաշինյանը իր անձնակազմի հետ նույնպես մասնակցում է այդ խաղին։ Կամ էլ նրանց մեջ կա այդ պանիկան և նրանք մտածում են, որ սովորական վիրուսով վարակված մարդիկ կորոնավիրուսով են հիվանդ և նրանց շտապ պետք է մեկուսացնել, թե ինչ է չվարակեն մյուսներին։ Եթե հիմա էլ մարդիկ դուրս գան դուրս, ոչինչ չի պատահի, կյանքը նորից նույն ձև կշարունակվի, իսկ մարդիկ ուղղակի կհիվանդանան, ու նորից մի քանի օրից կապաքինվեն։