Պատմություն 12-րդ դասարան

Կուլակաթափություն

Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի՝ ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններում:
Կուլակաթափության արդյունքում, երբ փաստացի բիզնես, հավելյալ արժեք ստեղծող մարդը թշնամի հայտարարվեց, ամեն ինչ ավարտվեց համատարած սովով, որի հետևանքով մի քանի միլիոն մարդ մահացավ: Էլ չասեմ այն մասին, որ կուլակաթափության տարիներին միլիոնավոր մարդիկ արտաքսվեցին իրենց բնակավայրերից և ուղարկվեցին Սիբիր: Գյուղատնտեսության կոլեկտիվացումը նախկին ԽՍՀՄ-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումն էր խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ Գյուղացիական տնտեսության խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները։ Վլադիմիր Իլյիչ Լենինը մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայնության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան։ Խորհրդային կառավարությունը հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ գյուղի` աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։

Սոցիալիզմ

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները։ Վերջինս զարգանում էր եվրոպական մայրցամաքում և հատկապես Մեծ Բրիտանիայում գերակայող ազատականության գաղափարախոսությանը զուգահեռ։ Սոցիալիզմը պատասխան արձագանք էր զարգացող կապիտալիստական Եվրոպայում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին։ Ամենասկզբում սոցիալիզմն ուներ արմատական, հեղափոխական և ուտոպիստական բնույթ՝ հետապնդելով շուկայական հարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգի վերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստական անդասակարգ հասարակարգով փոխարինելու։

ՆԷՊ

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ ամենակարևորը պարենային հարկն էր։ Նէպով նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։ Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։