«Կարդում ենք Թումանյան» Նախագիծ մեկնարկային մեդիափաթեթ

Ստուգատեսին  ներկայացվում են  սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ ընկեր
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Իմ Թումանյանը
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները.  առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները

Թումանյանական կերպարների վերլուծություն

«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Իմ համար Թումանյանը ամենալավ գրողներից մեկն է։ Նրա ստեղծագործությունների  մեծամասնությունը գրված է ռեալիստական ոճով։Նա հայկական հասարակության մեջ հայտնի դարձավ իր, ստեղծագործությունների շնորհիվ։ 

Թումանյանական ընթերցումներ

Առաջադրանքներ

1.Թումանյանի հոդվածները

  • Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
  • Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:

5.Հետազոտական աշխատանք

  • Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:

  • Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ էլ եղել է կենսական և առաջնակարգ: Ուղևորությունների ժամանակ Թումանյանը առիթ է ունեցել հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության,  ժողովրդի ներկայացուցիչների հետ:
  • « Վերնատուն» գրական խմբակը:

ՊԱՏՄԻ՛Ր ԱՅԴ ՄԱՍԻՆ:
ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԵՂԱԴՐԻՐ ԲԼՈԳՈՒՄ:

6. Կարդա՛ Թումանյանի  քառյակները , սովորի՛ր անգիր:

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

* * *

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

* * *

Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:

Անգիր սովորել

«Թմկաբերդի առումը»- նախերգանք
«Անուշ»-նախերգանք
«Փարվանա»  Էսպես անցան շատ տարիներ… տողից մինչև վերջ
«Հայոց լեռներում», «Հայոց վիշտը»

ՊԱՏՄԻ՛ՐՎԵՐԼՈՒԾԻ՛ՐՆԵՐԿԱՅԱՑՐՈ′Ւ ,ՏԵՂԱԴՐԻ′Ր ԲԼՈԳՈՒՄ:

7. Ընթերցանության համար նախատեսված նյութերից ընտրի′ր  երկու նյութ,  փորձի′ր արտահայտել վերաբերմունք, կարծիք:

Անուշ պոեմ

Ինձ Թումանյանի բոլոր ստեղծագործություններն էլ դուր են գալիս։ Ես մանուկ հասակից հետաքրքրվում էի Թումանյանի ստեղծագործություններով, հեքիաթներով, պոեմներով և քառյակներով։ Պոեմներից ինձ ամենաշատը դուր է եկել <<Անուշ>> պոեմը։ Այն մի անկեղծ, և դժբախտ սիրո մասին է։ Պոեմի գլխավոր հերոսներն էին, Անունշն և Սարոն։ Նրանց սիրուն դեմ էին բոլորը։ Դեմ էին Անուշի՝ մայրը, հայրը, եղբայրը։ Թերևս այդ ամենին Անուշը չէր դադարում սիրել, հանդիպել նրա հետ, զրուցել, լինել նրա կողքին։ Եղբայրը՝ Մոսին դարձավ այն մեղավորը, ով վերջնականապես բաժանեց այդ երկու սիրահարներին։ Խաղի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով՝ Մոսիի մեջքը խփեց գետնին, որը պատվի ոտնահարում էր։ Ու քանի որ դա չէր կարող հանդուրժել Մոսին, որոշում է սպասնել Սարոյին ու ամեն գնով թույլ չտալ իր և քրոջ սիրավեպը շարունակվելուն։ Սարոն շատ լավ հասկանալով, որ չի կարող լինել Անուշի հետ, և որ բոլորը դեմ են նրանց, որոշում է փախչել Անուշի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Անուշը ետ վերադառնալով արժանանում է բոլորի կողմից քարկոծմաը։ Իսկ Մոսին չմոռանալով իր արժանապատվությունը և թույլ չտալով, որ այն ոտնահարեն սպասում է Սարոյին, դժբախտացնելով նաև քրոջը։ Անուշը խելագարվում է և իրեն նետում Դեբեթ գետը։
  

Փարվանա պոեմ (վերլուծություն—կարծիք)

 

Կարդում ենք Թումանյան

  • Դաս Թումանյանի տուն-թանգարանում

Աշխատանքների  ամփոփում-արդյունքներ

Յուրաքանչյուր մասնակից /անհատ, խումբ/ ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխատանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:
Լավագույն թատերական ներկայացում
Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
Լավագույն հետազոտական նախագիծ

«Անուշ» նախերգանք

«Թմկաբերգդի առումը» նախերգանք

«Փարվանա»-Էսօես անցան շատ տարիներից մինջև վերջ

«Հայոց լեռներում», «Տիէզերքում աստվածային», «Կյանքս արի հրապարակ», «Բերանն արնոտ մարդակերը», «Աշնան ու զամպին», «Ամեն մի սիրտ», «Հեյ ագահ մարդ», «Հին աշխարհքը ամեն օր», «Հիմի բացել են հանդես», «Լիներ հեռու մի անկյուն», «Ինչքան ցավ եմ տեսել ես», «Երկու շիրիմ իրար կից»։

Փետրվարի 12-17


Մայրենի (գործնական քերականություն) էջ 82, 217, 222,

217. Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛ր, մյուս անգամ՝ երկրորդները։ Ո՞ր ձևերն են ավելի հարմար։

Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղերը հավաքում է, և նրան ասաց.        — Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ո՛չ կարգին տուն ունես, ո՛չ էլ տաք օջախ։ Աղավնին պատասխանեց.

— Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսա, որ դու ոչխարներ հափշտակեցիր ու բերեցիր որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունես, ո՛չ էլ մոտ ընկեր։ Առակը ցույց է տալիս, որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում, բայց երջանկության չեն հասնում։

222. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները։ Ստացված նախադասություններն ինչո՛վ են տարբերվում։

Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր կշռադատում։
Պատմի՛ր կատարվածի մասին։
Վերջապես ամեն ինչ վերջացավ։
Սայթաքեց ու ինքն իրեն բարկացավ։
Իր վարսերից հրաժարվել չէր ուզում։


Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր, (ծանր (կարի) վերք ստացած):
բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Փետրվարյան ֆլեշմոբ

 

1) Հայերենի բառարանները

Բառարանները Nairi.com-ում
Բառարանների ընտրություն, ընթերցում
Բառարանաստեղծում` Տերյանական, Թումանյանական, Չարենցյան, Եպոսաբառարան Բառարանագովք-բառարանագովազդ
Բառարանագրությունը- բառարաններ կազմելու և լեզվի մասին գիտության ճուղ է, որը ուսումնասիրում է բառարանների տեսակները՝ դրանց կազմելու սկզբունքները, պատմությունը։


Հայ բառարանագրությունը սկզբնավորվել է 5-րդ դարում։ Դրանք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին։ Տասնյոթ-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը, որոնք լույս են տեսնում Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում։ Քսան-րդ դարում հայ բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը։

2) Բառարանների տեսակները
Բառարանները լինում են՝ հանրագիտական և լեզվաբանական։
Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը՝ նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի և կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող առարկաներ, որոնք անվանվում են տվյալ բառով։ Այս բառարանները լինում են ընդհանուր և մասնավոր։
Ընդհանուր- «Հայկական Սովետական Հանրագիտարան» տասներկու հատոր,
«Հայկական համառոտ հանրագիտարան», Հրաչյա Աճամյան «Հայոց անձնանունների բառարան», «Ի՞նչ է, ո՞վ է», «Դպրոցական մեծ հանրագիտարան»
Մասնավոր հանրագիտարանները- վերաբերվում են գիտության, մշակույթի որևէ ճուղի։ Օրինակ՝ «Հանրապմատչելի բժշկական հանրագիտարան», «Հայաստանի բնաշխարհը», «Հայկական հարց», «Հայ սփյուրք», «Քրիստոնյա հայաստան»։
Լեզվաբանական բառարանները լինում են՝ Բացատրական։
Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», Մալխասյանց-«հայերենի բացատրական բառարան», Ակադեմիական-«Ժամանակակից հայերենի բացատրական բառարան», Եդուարդ Աղայան-«Արդի հայերենի բացատրական բառարան»։
Դարձվածաբանական բառարան՝ Աշոտ Սուքիասյան»Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան», Պետրոս Վեդիրյան «Դարձվածաբանական դպրոցական բառարան», «Ստուգաբանակն բառարան», Հրաչյա Աճամյան «Հայերենի արմատական բառարան»
Ուղղագրական բառարաններ, Թարգմանական բառարաններ, Հոմանիշների բառարան, Հականիշների բառարան, Համանունների բառարան, Հապավումների բառարան։

 

Փետրվարի 1-10

Գրականություն. նախագիծ «Կարդում ենք Տերյան»

Նախագիծ« Կարդում ենք Թումանյան»

Մայրենի (գործնական քերականություն)

1. Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

ցրել — ցրվել

կոտրել — կոտրվել

թրջել — թրջվել

հեռացնել — հեռացվել

ներել — ներվել

թխել — թխվել

մաքրել — մաքրվել

սրբել — սրբվել

կարել- կարվել

հավաքել — հավաքվել

սիրել — սիրվել

հուզել — հուզվել

վիճել — վիճվել

2.Պատժի մասին գրի՛ր և գրածդ վերնագրի՛ր: Բայց նախ հետևյալ առաջադրանքները կատարի՛ր:


ա) Այդ թեմայի հետ կապված այն հարցերը գրի՛ր, որոնք քեզ հետաքրքրում են և որոնց պատասխանները չգիտես: Այդ հարցերն ո՛ւմ ուզում ես՝ տուր և հարցազրո՛ւյց գրիր:

բ)Այդ թեմայի հետ կապված այն հարցերը գրի՛ր ,որոնց պատասխանը գիտես կամ ենթադրում ես, բայց ինքդ այլ կարծիքի ես: Քո և քոնից տարբերվող բոլոր կարծիքնեը գրի՛ առ:

գ) Այդ թեմայի հետ կապված սրամիտ հարցեր գրի՛ր , որոնց մարդիկ դժվարությամբ կպատասխանեն, ո՛ւմ ուզում ես տուր և պատասխանները գրի առ: Ինքդ էլ պատասխանի՛ր այդ հարցերին:

Արյան կանչով (փոխադրություն)

Պետերբուրգի երաժշտական դպրոցում սովորելու տարիներին ապրում էի մի ընտանիքում։ Ծագումով հայ էի, բայց հայերեն խոսել չգիտեի։ Կենցաղը ռուսական էր։ Նույնիսկ ազգանուններն էին փոխել։ Տիգրան անունը դարձրել էին Տիկրանով,իսկ Աստղիկը Ասիա Արտեմովնա։ Ասիա Արտեմովնան մի ծեր կին էր, ում երեք տարեկանում նրա հայրը իր ընտանիքի հետ Ղարաբաղից մեկնել էր Պետերբուրգ։Նա ամբողջությամբ կտռվել էր հայերենից, և սկսել էր խոսել ռուսերեն։ Նա շատ էր սիրում գրքեր կարդալ,ընթերցում էր ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։Հաճախ կանչում էր իր մոտ հարցեր տալիս Կովկասից, հարցնում էր որտեղ է գտնվում իր ծննդավայրը, Շուշին։ Գրեթե շրջել էր բոլոր Եվրոպական երկրներում,բայց կուզեր նաև լիներ Ղարաբաղում։ Անցան օրեր ու շաբաթներ։ Պետերբուրգում սկսվեցին ցուրտն ու սառնամանիքը, և Ասիա Արտեմովնան հիվանդացավ։ Բոլորը խառնվել էին իրար։ Մի անգամ դասի ժամանակ բացվեց լսարանի դուռը, և ներս մտավ Ասիայի թոռնուհին,Վերան։ Արագ պատմեց տատիկի մասին, և ես վազեցի նրա մոտ։ Ասիա Արտեմովնան հիվանդ պառկած էր, և մրմնջում էր։ Երբ մոտեցա նրան որպեսզի լսեմ նրա ասածը, այդ պահին քարացա։ Դա լսողության խաբկանք չէր, ծեր կինը խոսում էր հայերեն։
– Լավ մնաք խոխերք.
Ասելուց հետո նա փակեց աչքերը, մի փոքր լռեց։ Մի քանի րոպե հետո նորից բացեց աչքերը, և ջուր խնդրեց։ Ջուրը բերեցի, մոտեցրեցի շրթունքներին, մի կում խմելուց հետո, նրա մշուշոտ դեմքը մի փոքր լուսավորվեց, և ասաց.
– Զորանաս.
Այս ամենը իրոք կարծես հրաշք լիներ, նա իր մայր լեզուն սկսել էր հիշել։

Կարդում ենք Տերյան (Ուսումնական փետրվար)

Հունվարի 29 — փետրվարի 5

1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • ամենաերազկոտ

1) ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

 

  • ամենահուզիչ

2) ՍՈՆԵՏ

***

Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում…
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ…

 

  • ամենաանհույս

3) ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…

 

  • ամենատխուր

4) ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ, հավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:

Ես շատ եմ ընթերցել Տերյանի ստեղծագործությունները, և կարող եմ ասել որ նրա բոլոր ստեղծագործություններն էլ հետաքրքիր են և խորիմաստ։
2. Անգիր սովորել 2-3 բանաստեղծություն:

Պարտադիր սովորել այս բանաստեղծությունները։

Տխրությունն +

Գարուն +

Մի թե վերջին պոետնեմ ես +

Կարծես թե դարձել եմ տուն +

Fatum +,

Պարտադիր ընթերցանություն

Աշնան մեղեդի,Իմ խաղաղ երեկոն է հիմա,Կարուսել,Հրաժեշտի գազել,Որպես լաերտի որդի,Իջնում է գիշերը անգութ ու մթին,Աշնան երգ,Գարնանամուտ,Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին

Հոդվածներ

Հոգևոր Հայաստան

Հայ գրականություն գալիք օրը

Ուսումնական դեկտեմբեր

Դեկտեմբերի 4-9

Ընթերցանության դաս-քննարկում
Հարուկի Մուրակամի «Սպիտակ սուտը»

Չկա այնպիսի մարդ որը կյանքում ընդհանրապես չստի։ Ինչքան էլ բոլորս փորձենք չստել, միևնույն է, կգա ժամանակ որ ստիպված կլինենք գնանք այդ քայլին։ Պատմվածքում նշվում էր որ, Անգլիայում կա «սպիտակ սուտ» հասկացությունը, որը երբ դու խաբում ես,դրանից ոչինչ չի լինում, ու դրանից ոչ ոք չի տուժում: Բայց ամեն դեպքում պետք է այնպես անես, որպեսզի չստես: Որովհետև սուտը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և օրերից մի օր բացահայտվելու է։

Գործնական քերականություն
Մայրենի 7 -8-րդ դասարան,  էջ 80, 213, 214, 215, 216

 

  1. Երկխոսությո´ւն հորինիր, որ կարող Է լինել ձեր դասարանում:

— Այսօրվա տնային աշխատանքը կատարե՞լ էս։

— այո. — բայց վերջին առաջադրանքը չեմ կարողացել կատարեմ, չեմ հասկացել։

— Ոչինչ ես քեզ կօգնեմ կգրես։

— Լավ, շնորհակալություն ։)

 

Վարժություն 213

Երկրում շատ բարձր ու անմատչելի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալը շատ դժվար էր: թեև վերելքի շատ ճանապարհներ կային:
Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ էին առնում հանգստանալու, սայթաքում ու ցած էին գլորվում, մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չէին ուզում, այլ գավազանի օգնությամբ շարունակում էին վերելքը, բարձրանում էին լեռան վրա ու հանգիստ կյանք էին վայելում:
Այդպես թուլակամ ու վախկոտ մարդիկ մնում էին կես ճանապարհին ու կորչում էին, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր էին բարձրանում ու հասնում էին իրենց նպատակին:


Վարժություն 214

Մայրս այս պտուղները սիրում է: – Մայրս այս պտուղները չի սիրում:
Նշանաբառը բոլորը գիտեն: – Նշանաբառը բոլորը չգիտեն:
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել: – Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել:
Ես վաղուց փնտրում էի այս իրը: – Ես վաղուց չէի փնտրում այս իրը:
Մի քանի երեխա խաղում էր բակում: – Մի քանի երեխա չէր խաղում բակում:
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում: – Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն: – Կաթի ամբողջ սերը չէր պահել միջնեկ որդուն:

Վարժություն 216

Գոհացնել – գոհեցրի, գոհեցրիր, գոհեցրեց, գոհեցրինք, գոհեցրիք, գոհեցրին:
Վստահեցնել – վստահեցրի, վստահեցրիր, վստահեցրեց, վստահեցրինք, վստահեցրիք, վստահեցրին:
Փակցնել – փակցրեցի, փակցրեցիր, փակցրեց, փակցրեցինք, փակցրիք, փակցրին:
Թթվեցնել – թթվեցրի, թթվեցրիր, թթվեցրեց, թթվեցրեցինք, թթվեցրիք, թթվեցրին:
Դարձնել – դարձրեցի, դարձրեցրիր, դարձրեցրեց, դարձրեցրինք, դարձրեցրիք, դարձրեցրին:

Փոխադրություն

 

Դեկտեմբերի 11-16


Ընթերցանության դաս-քննարկում

Ալբեր Քամյու «Առասպել Սիզիփոսի մասին»

Գործնական քերականություն
Մայրենի 7 -8-րդ դասարան,  էջ էջ 82, 217, 218, 219, 221

217. Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛ր, մյուս անգամ՝ երկրորդները։ Ո՞ր ձևերն են ավելի հարմար։

Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղերը հավաքում է, և նրան ասաց. 

 — Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ո՛չ կարգին տուն ունես, ո՛չ էլ տաք օջախ։

Աղավնին պատասխանեց. 

—Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսա, որ դու ոչխարներ հափշտակեցիր ու բերեցիր որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունես, ո՛չ էլ մոտ ընկեր։ Առակը ցույց է տալիս, որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում, բայց երջանկության չեն հասնում։

 

Վարժություն 218

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:

Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը:

Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր և գուց այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ:

Որսորդը վեր բարձրանալիս զգաց, որր մեկը իրեն հետևում է:

Անունը Ծիրանի տափ է և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

Ժամանակին հսկաներ են ապրել, որոնց համար, իհարկե, այդ ձորերը առուներ են եղել:

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալածը հեշտ կլիներ քամու տալ:

 

Վարժություն 219.

Ա) Ըստ կարգադրության

Ըստ նախասիրությունների

Որոշման համաձայն

Դիմումի համաձայն

Ըստ պատասխանների

Պատմածի համաձայն

Ըստ խնդրանքի

Բ) Ամեն մեկը տող ընտրի մի բան ըստ նախասիրությունների:

Ըստ կարգադրության համաձայն դուք պետք է հեռանաք այստեղից:

Պատմածի համաձայն դու ես մեղավոր:

 

Վարժություն 221.  Կատուն և հավերը

Կատուն ներս մտավ իր բնակարան, որտեղ նա ուներ սեղաններ, աթոռներ, պահարան և թաղտ, տեղում կանգնեց ու երկար հոտոտեց:

Ինքնագոհ, խորամանկ հայացքով, ագահորեն լպստելով շուրթերը ասեց.

-Ապրեմ ես: Էլ մկան հոտ չի գալիս: Իմ նման կտրիճի ճանկից մո՞ւկ կպրծնի:

Կատուն գնաց, նստեց սեղանի մոտ, հարմար տեղավորվեցև պատրաստվեց ճաշի: Մեկ էլ ասաց.

-Լա՛վ, բա ի՞նչ պիտի ուտեմ հիմա:

Վեր կացավ, գնաց և սկսեց հերթով բացել պահարանի դռները:

-Չէ՛, ոչ մի բան չեմ թողել ուտելու: Դե՛, քեզ տեսնեմ, ճարպիկկաոի, մի բան մտածիր: Հա՜, տիրուհին բողոքում էր, թե մեր հավերը հիվանդացել են, չգնա՞մ տեսնելու-ասաց կատուն:

Պահարանից հանեց մի ճերմակ խալաթ և հագավ:

-Մեր հավերն են, օտար հո՞ չեն, գնամ, բուժեմ,-ասաց կատուն:

Կատուն դուրս եկավ:

Հավերը դուրս եկան կողք կողքի շարվեցին թախտին, գլուխները կախ, տխուր սպասելով ինչ-որ բանի.

-Էս ի՞նչ ցավ կպավ բոլորիս-ասաց առաջին հավը:

-Տիրուհին էլ է անհանգստացել մեզ համար,-ասաց երկրորդ հավը:

-Հա՝, ճիշտ է, ես իմ ականջով լսեցի, ասում էր. «Հավերս հիվանդ են, շա՜տ ափսոս են, որ չլավանան, մորթելու եմ»,-ասաց երրորդ հավը:

Բոլոր հավերը հոգոց հանեց: Որոշ ժամանակ անց կատուն ներս մտավ ճերմակ խալաթով:

-Հավիկնե՜ր ջան, լավիկն՜եր ջան, ինչո՞ւ եք հիվանդացել: Իմացա՝ հիվանդ եք, քուն ւ հանգիստս կորցրիԼ Ասի՝ գնամ, տեսնեմ, ի՞նչ է եղել,-ասաց կատուն քաղցր ձայնով:

-Ի՜նչ լավն է մեր կատուն, ի՜նչ հոգատար է,-ասաց երկրորդ հավը:

-Դմբո՛, կատվի լավը ո՞րն է: Ախր, մենակ բռնի թե չէ, կհոշոտի քեզ,-ասաց երկրորդ հավը:

-Ճիշտ որ, անցած տարի կերավ, չէ՞, մեր խեղճ ընկերուհուն: Հետո ես իմ ականջով լսեցի, ասաց. «Գժվո՜ւմ եմ հավի մսի համար»,-ասաց երրորդ հավը:

-Դե՝, ասեք, ի՞նչ եք զգում, ի՞նչն է ցավում, հը՞,-ասաց կատուն:

-Գիտես ի՞նչ: Շատ էլ լավ ենք:Մենակ թե դու հեռու եղիր մեզնից: Թե հիվանդ էլ ենք, հիվանդությունը կանցնի, որ դու հեռու մնաս,-ասաց առաջին հավը:

-Հա՞:Լա՛վ,-ասաց կատուն և հեռացավ:

Այցելություն Մատենադարան

Փոխադրություն

 

Դեկտեմբերի 18-23


Ընթերցանության դաս-քննարկում


Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Այս պատմվածքի մեջ երեք մայրիներից ամեն մեկը ուներ իր երազանքը։Առաջինը երազում էր դառնալ գահ,որպեսզի նրա վրա նստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:Երկրորդը երազում էր դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու:Իսկ երրորդը երազում էր որ մարդիկ, ամեն անգամ նայեին նրան,հիշեին Աստծուն:Այդ մայրիները խորհրդանշում էին Հիսուսի ծնունդը,խորհրդավոր ընթրիքը,Հիսուսի խաչելությունը,և երեք օր հետո հարություն առնելը։Այս երեք մայրիներն էլ առանձին երջանիկ էին,որովհետև առաջինի տախտակները դարձան այն մսուրը,որտեղ ծնվեց Հիսուսը,երկրորդի տախտակները դարձան այն սեղանը,որի վրա տեղի ունեցավ խորհրդավոր ընթրիքը,իսկ երրորդի տախտակները դարձան այն խաչը,որի վրա խաչեցին Հիսուսին,որը երեք օրից հետո հարություն առավ,և ավետեց բարու հաղթանակը չարի նկատմամբ։


Գործնական քերականություն

 

Լրացնել բաց թողնված տառերը է կամ ե։

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, աներևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցէ, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտէ, եկեղեցի, եղէրերգ, վերերկրյա, որևէ, գրեթե,  միջօրե, անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրէական, այժմէական, պաշտոնէական, անէաբան, լայնեզր, հովեկ:

 

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրէական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված`  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջբոլորը: Երբևե մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:


Լրացնել բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:

 

ա) Առօրյա, թռչորս, ողորկ, անօրգանական, բարորություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, հոգուտ, օվկիանոս, անօգնական, հոգս,  բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղ օվկիանոսյա, մեղմօրոր, մեղմորեն, տրտմօրոր,  ոսկեզօծ, հոծ, հողմակոծ, հանրօգուտ, յուրօրինակ, ցածրորակ, անորակ, արագոտն, առորեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, օթյան, կիրակնօրյա,  վաղորդյան, որմիզդուխտ, օրըստորե, նախօրշոք, չօգնել, չոգևորել, բնօրինակ, չօգտվել, բողոքել, երկարօրյա, չարորակ:

բ) Այսօր, պարզորոշ, օրեցօր, տարորշել, կեսօր, հանապազօրյա, ամանոր, հրանոթ, փորձանոթ, անօթևան, անօթի, հնոտի, սնոտի, տոթ, տնօրեն, քնքշորեն, քնքշօրոր, նրբորեն, փոխօգնություն, չօգտագրծել, գանգոսկր, հնաոճ, ոսկեօղ, ընդօրինակել, օդապարիկ, ով, հոդս ցնդել, հոտնկայս, արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօրուգիշեր, գիշերուզօր, վատօրակ, արծաթազօծ, լացուկօծ, անողնաշար, տարօրինակ, քեռորդի, հակաօդային, հակաօրինական, նմանօրինակ, նորօրյա, սառնորակ, տասնօրյակ, հատօրյակ, հնգօրյակ, երկվորյակ, հնօրյա, բացօթյա, օրոցք, ապօրինի, օթևան, անորեն, նախօրե, թիկնօթոց, վաղօրոք, արջաորս, սևորակ, շորորալ, եռօրյա, ակնաջօղ:

Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:


Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հռնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղօրդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրօրվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուդ մեջ ուռճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հոդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ի՞նչը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզորոշ գծագրվում են երկորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախորոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Ուրիշի ուղղակի խոսք

Հաճախ անհրաժեշտ է լինում, որևէ մեկի ասած խոսքը առանց փոփոխությունների մեջ բերել։ այդ խոսքը կոչվում է ուրիշի ուղղակի խոսք։Այն ունի երկու տեսակի կետադրությու՝ն

Գծիկով մեծատառով, կամ չակերտների մեջ։ Մեջբերվող խոսքը եթե հնչում է բարձրաձայն, ունի խոսակից, ակնկալում է պատասխան։ Մեջբերվող խոսքում միշտ կա հեղինակի խոսք, որը կարող է լինել նախադաս, միջադաս, և հետադաս։

Օրինա՝կ

Մայրն ասաց երեխային.

— Մոտ արի, և հավաքիր խաղալիքները։

— Մոտ արի, և հավաքիր խաղալիքները, — ասաց մայրը երեխային։

— Մոտ արի, ասաց մայրը երեխային, — և հավաքիր խաղալիքները։

 

Էջ 35 վարժություն 86

Կազմել կամ գտնել 10 նախադասություն ուրիշի ուղղակի խոսք

1.

Ասաց գործընկերներից մեկը.

— Այս տարի ամառանոց չեմ գնալու, որովհետև գործեր ունեմ։

— Այս տարի ամառանոց չեմ գնալու, գործեր ունեմ, — ասաց գործընկերներից մեկը։

— Այս տարի ամառանոց չեմ գնալու, ասաց գործընկերներից մեկը, — գործեր ունեմ։

2.

Ասաց ուսուցչուհին երեխաներին.

— Այսօր դրսում հրաշալի եղանակ է, կարելի է գնալ էքսկուրսիա։

— Այսօր դրսում հրաշալի եղանակ է, — ասաց ուսուցչուհին երեխաներին, — կարելի է գնալ էքսկուրսիա։

— Այսօր դրսում հրաշալի եղանակ է, կարելի է գնալ էքսկուրսիա, — ասաց ուսուցչուհին երեխաներին։

3.

Ինքն իրեն խոսեց պապը.

— Այս տարվա ձմեռը ուշացավ, աշունը երկար տևեց։

— Այս տարվա ձմեռը ուշացավ, աշունը երկար տևեց — ինքն իրեն խոսեց պապը։

— Այս տարվա ձմեռը ուշացավ, — ինքն իրեն խոսեց պապը, — աշունը երկար տևեց:

4.

Ասաց տարեցներից մեկը.

— Աշխատողները առավոտից երեկո քափ ու քրտինքի մեջ մտած աշխատում էին, մշակում հսկայական դաշտը:

— Աշխատողները առավոտից երեկո քափ ու քրտինքի մեջ մտած աշխատում էին, մշակում  հսկայական դաշտը, — ասաց տարեցներից մեկը։

— Աշխատողները առավոտից երեկո քափ ու քրտինքի մեջ մտած աշխատում էին,- ասաց տարեցներից մեկը, — մշակում հսկայական դաշտը :

5.

Մտածեց հյուրերից մեկը.

— Հրաշալի ծաղկեփունջ է, այն անմիջապես գրավեց ներկաների ուշադրությունը։

— Հրաշալի ծաղկեփունջ է, անմիջապես գրավեց ներկաների ուշադրությունը, — մտածեց հյուրերից մեկը։

— Հրաշալի ծաղկեփունջ է, մտածեց հյուրերից մեկը, — անմիջապես գրավեց ներկաների ուշադրությունը :

6.

նկատեց հայրիկը ու շարունակեց…

— Տատը հիացավ իր թոռնիկի վարքագծով,և մեղմորեն ժպտաց:

— Տատը հիացավ իր թոռնիկի վարքագծով,և մեղմորեն ժպտաց, — նկատեց հայրիկը ու շարունակեց…

— Տատը հիացավ իր թոռնիկի վարքագծով, — նկատեց հայրիկը ու շարունակեց… , — և մեղմորեն ժպտաց:

7.

Պարզաբանեց պատմության մասնագետը.

— Հայրենիքից անուշ ու թանկ, ի՞նչ կա ուրիշ երկնքի տակ։

— Հայրենիքից անուշ ու թանկ, ի՞նչ կա ուրիշ երկնքի տակ, — պարզաբանեց պատմության մասնագետը։

— Հայրենիքից անուշ ու թանկ , — պարզաբանեց պատմության մասնագետը, — ի՞նչ կա ուրիշ երկնքի տակ։

8.

Պատմվում էր Էպոսի մեջ.

— Սասունցի Դավիթը երիտասարդ էր, և կռվում էր Մսրա Մելիքի դեմ։

— Սասունցի Դավիթը երիտասարդ էր, և կռվում էր Մսրա Մելիքի դեմ, — պատմվում էր Էպոսի մեջ։

— Սասունցի Դավիթը երիտասարդ էր, — պատմվում էր Էպոսի մեջ, — և կռվում էր Մսրա Մելիքի դեմ։

9.

Շարունակեց ականատեսը ընդհատված պատմությունը.

— Կարապը թեքեց իր գեղեցիկ վիզը, և սկսեց օրորվել ծովի ալիքների վրա։

— Կարապը թեքեց իր գեղեցիկ վիզը, և սկսեց օրորվել ծովի ալիքների վրա, — շարունակեց ականատեսը ընդհատված պատմությունը։

— Կարապը թեքեց իր գեղեցիկ վիզը, — շարունակեց ականատեսը ընդհատված պատմությունը, — և սկսեց օրորվել ծովի ալիքների վրա:

10.

— Շեշտեց քանդակագործի աշակերտը.

Քանդակագործը ավարտելով իր աշխատանքը, հոգնած նստեց նստարանին որպեսզի հանգստանա:

— Քանդակագործը ավարտելով իր աշխատանքը, հոգնած նստեց նստարանին որպեսզի հանգստանա, — շեշտեց քանդակագործի աշակերտը։

— Քանդակագործը ավարտելով իր աշխատանքը, — շեշտեց քանդակագործի աշակերտը, — հոգնած նստեց նստարանին որպեսզի հանգստանա:

 

Գործնական քերականություն

Վարժություն 86

Նախադասությունները լրացրո’ւ՝ կետերը փոխարինող ուղղակի խոսքով։

 

1) Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր.

— Տեսնես ի՞նչ է պատահել, որ նա այսքան ոգևորվել է։

2)Քաղծն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանք՝ը մտքում ասում էր.

— Ե՞րբ կլինի վերջացնի այս անհեթեթ խոսքը։

3)Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, նա գրեց.

«Ես գրեցի այն ամենի մասին, ինչ թաքցնում էի ողջ կյանքի ընթացքում»։

4)Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր.

«Չմտնել անտառի խորքը, որպեսզի չմոլորվեք անտառում»։

5)Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում.

— Մի թե՞ կարելի էր մի փոքր բանի համար այսպիսի աղմուկ բարձրացնել։

6)Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնում.

— Ի՞նչ կլիներ եթե ծիածանի հետևից հասնեի։

7)Սպասումից ձանձրացած մտածում էր.

— Դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի։

8)Գրքում մի Նախադասություն էր ընդգծված.

«Երգ սիրեցեք կյանքից, գինուց, ամեն բանից ավելի…»

9)Այդ մասին օրագրումս գրեցի.

«Երբեք ձեր նկատողությունը չեմ մոռանա»։

Գործնական քերականություն 22.11.2017

  1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։


ա․ սրփազան — սրբազան

համփերություն — համբերության

բ․նյարթ — նյարդ

երթվել — երդվել


2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։


ա․ հարցուփորձ — հարցուփորձ

մրձույթ — մրցույթ

բ․ դախձ — դաղձ

դեդցանիկ — դեղձանիկ

օցանման — օձանման

ատաղծագործ — ատաղձագործ


3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։


ա․ խեխտել — խեղդել

ոխկույզ — ողկույզ

բ․ վղտալ — վխտալ


4.Տրված բառերի կազմությունն ու զրությունր բացատրի՛ր:


ա․ Անհյուրընկալ=ան+հյուր+ընկալ

զրուցընկեր=զրույց+ընկեր
դյուրընկալ=դյուր+ընկալ
գահընկեց=գահ+ընկեց
անընդհատ=ան+ընդ+հատ
համընթաց=համ+ընթաց


բ․ Միջօրե=միջ+օրե
հանապազօրյա=հանապազ+օրյա
ոսկեզօծ=ոսկի+զօծ
ապօրինի=ապ+օրեն+ի
առօրյա=առ+օր+յա
առօրեական=առ+օր+յա+կան
բացօթյա=բաց+օթ+յա
բարօրություն=բարի+օր+ություն
զօրուգիշեր=զ+օր+ու+գիշեր


5.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր և ուղիր սխալները:
Անընբռնելի, օրըստօրե, անընդմեջ, համընդհանուր, մերթընթմերթ, անընթեռնելի, անընդհատ,անհյուրընկալ,սրընթաց