Սիրո օրենքը (փոխադրություն)

Վրաստանի Հերակլ արքան արդեն երեք տարի է ինչ պալատական երաժշտին Սայաթ-Նովայի Նովաին վտարել էր արքունիքից։ Բայց արքան կարոտում էր Սայաթ-Նովայի երգերին և գեղեցիկ խոսքերին։ Մի օր էլ չդիմանալով թիկնապահին ուղարկեց Սայաթ-Նովային փնտրելու։ Վերջինս թիկնապահը նրան գտավ Թիֆլիսի փողոցներից մեկում։ Հարմար պահ գտավ, մոտեցավ, ողջագուրվեց և ասաց.

– Սայա՛թ, արքան քեզ պալատ է կանչում։ Սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար, քեզ թագադրություն է շնորհել։

Սայաթ-Նովան մի պահ լռեց։ Հավանաբար հիշեց բոլոր դառնությունները, հոգում բորբոքվեց հին վիրավորանքը, և տխուր մրմնջաց.

– Ես մարդ մարդ եմ, ես թագադրություն չեմ ուզում։ Հասարակ գյուղացի մարդ եմ, աղ ու հացի համար ընկերություն, աղբերություն չեմ ուզում, այդպես պատասխանիր արքային, _ վիրավորված պատասխանեց նա։

Հեշտ չէր համոզել վիրավորված երգչին, բայց այնուամենայնիվ նրան վերադարձրին պալատ։

Հերակլը նրան ասաց.

– Սայա՛թ, դու գիտես ,որ քեզ միշտ սիրել ու հովանավորել եմ ,բայց լեզվիդ վրա փակ դնել չկարողացա:Քո դեմ լարեցիր և պալատականներին ,և իշխաններին,անգամ կաթողիկոսին:Սակայն ուզում եմ մոռանալ անցածը ու ցանկանում եմ ,որ նորից իմ կողքին լինես ,բայց չափավորես խոսքերդ:
Արքային մերժել չէր կարելի:Գլուխ տվեց Սայաթ-Նովան  ,ապա պատասխանեց բանաստեղծաբար.

– Ցավում եմ,արքա, որ՝ ամեն մարդ չի կարողանա կարդալ իմ հոգու գրերը։
Ու նորից շարունակեց երգել Սայաթ-Նովան արքունիքում: Երբ խփում էր լարերին ,կարծես խոսում էր քամանչան ,խոսում մարդկանց սրտերի հետ ու արցունքներ քամում նրանց աչքերից:
Բայց չգիտեր երգիչը, որ իր երգերով գերել էր արքայի քրոջ Աննայի սիրտը:
Մի անգամ երբ բոլորը քնած էին, Սայաթ -Նովան ծաղկանոցում գրկեց Աննային,համբուրեց նրան։ Սիրահարները չնկատեցին ,որ մի զույգ աչքեր հետևում են նրանց….
Հաջորդ օրը լուրը  տարածվեց արքունիքում և հասավ Հերակլին:
– Բամբասանք կա պալատում, Սայաթ,-ասաց նա կանչելով երգչին:-Լսել եմ ՝սիրում ես քրոջս՝Աննային:Այսօր ևեթ հեռացիր և ականջիդ օղ արա՝արքայի քույրը սազանդարի պատկանել չի կարող:Արդեն կարգադրել եմ.կգնաս Հաղպատի վանք,սև սքեմ կհագնես ու հեռու Թիֆլիսից կքավես մեղքերդ:Մոռացիր աշխարհը և իմացիր ՝հետդարձի ճանապարհ չունես:Ընդմիշտ: Մինչև մահ-գերեզման:
Տրտում լսեց Սայաթ-Նովան և քամանչան կրծքին սեղմած  մտամոլոր քայլեց դեպի Քուռը….Այո,իրեն կենդանի-կենդանի փակում են գերեզմանում: Սայաթը հարցրեց, թե միթե՞ սերը աղքատ ու հարուստ է, թե ո՞վ հնարեց այդ օրենքը: Երբ Մահմուդը հարձակվեց Թիֆլիսի վրա Սայաթը դեն նետեց շորերը և գնաց իր քաղաքը: Հազար յոթ հարյուր իննսունհինգ թվականին Թիֆլիս քաղաքում զոհավածների մեջ քամանչան սրտին հենած մի զոհ գտան։ Այդ մարդը Սայաթ-Նովան էր:

Թողնել մեկնաբանություն